Համեմունք, որը ոչնչացնում է քաղցկեղածին բջիջները
PHOTOՎերջերս հետազոտողներն ապացուցել են, որ հնդկական հանրաճանաչ կարրի համեմունքի բաղադրության մեջ մտնող քրքումի միացությունները ոչնչացնում են կերակրափողի և ստամոքսի քաղցկեղային բջիջները:
Նրանք բացահայտել են, որ բջիջների ոչնչացման անսպասելի տարօրինակ հատկությունը կապված չէ բջիջների ինքնաոչնչացման հետ: Բացի այդ, նրանք սահմանել են, որ նյութը սկսում է ոչնչացնել քաղցկեղային բջիջներն օրվա ընթացքում:
Հետազոտություններն անցկացվել են Բրիտանիայի Ուռուցքաբանական գիտական բժշկական կենտրոնի բժիշկները և արդյունքները ցույց են տալիս, որ գիտնականները կարող են քրքումի հիմքի վրա մշակել կերակրափողի և ստամոքսի քաղցկեղի բուժման համար որակյալ բնական հակաուռուցքային պատրաստուկ: Իսկ ահա ամեն տարի Մեծ Բրիտանիայում շուրջ 7.800 մարդ է հետազոտվում և պարզվում է, որ կերակրափողի քաղծկեղը քաղցկեղից մահացության 6-րդ ամենատարածված պատճառն է:
Գիտնականներին վաղուց է հայտնի, որ բնական միացություններն օժտված են հզոր թերապևտիկ ներուժով, և կարող են օգտակար լինել քաղցկեղային բջիջների բուժման գործում, ու կարծում են, որ քրքումը դրանցից մեկն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: