Հայաստանի ռուսական ռազմակայանի դիպուկահարները «մենամարտի» են ելել լեռներում
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմակայանում դաշտային ելքի շրջանակներում սկսվել Է հրաձգային (դիպուկահարների) ստորաբաժանման ուսուցումը «մենամարտի» մեթոդիկայով: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, զինծառայողների հետ պարապմունքներ փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ անցկացվում են «Կամխուտ» զորափորձարանում, ծովի մակերեույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա կլիմայական բարդ պայմաններում:
Հատուկ պարապմունքների անցկացման նախաշեմին զինծառայողների հետ տեսական պարապմունքներ են անցկացրել անվտանգության պահանջների իմացության եւ կլիմայական տարբեր պայմաններում ու տեղանքի առանձնահատկությունների հաշվառմամբ համազորային մարտի բոլոր տեսակների վարման համար հանդերձանք ընտրելու շուրջ:
Պարապմունքների ընթացքում դիպուկահարները, որոնք բաժանվել են երկու խմբի, «մենամարտերի» գործողություններ են մշակում մարտականին մոտեցված պայմաններում:
«Մենամարտ» մեթոդիկայով դիպուկահարների ուսուցման առանձնահատկությունը ամբողջ ստորաբաժանման միաժամանակյա ուսուցումն Է հրաձգության եւ քողարկման համար դիրքեր ընտրելու հարցում բարձրլեռնային լանդշաֆտի պայմաններում եւ հայտնաբերված առավել կարեւոր թիրախներին նշանառու կրակ բացելը:
Պարապմունքներում ներգրավված են ռուսական զորամիավորման հարյուրից ավելի դիպուկահարներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



