Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայ աղջիկներից շատերը ոճի առումով համարձակ չեն, վախենում են քննադատվելուց. Բյութի բլոգեր

PHOTO
Life.panorama.am-ը գրում է.
 
Հայ աղջիկների թուլ տված ամենատարածված հակաթրենդների, նորաձեւության ընկալումների ու ազգային ոճի մասին Life.panorama.am-ը զրուցել է Մարիաննա Քաբաբյանի հետ, ով Հայաստանում եզակի բլոգերներից է, որ նորաձեւության մասին է գրում: Ի դեպ, Մարիաննան հանդիսանում է «Armenian Brands» նախագծի ղեկավարը:
 
-Մարիաննա, վերջին տարիներին նորաձեւությանը հայ աղջիկներն ու կանայք սկսել են ավելի շատ հետեւել, ի՞նչ կարծիքի եք
 
-Կարծում եմ, դարեր ի վեր հայ կինը սիրել է լինել խնամված ու կոկիկ՝ մշտապես ընդգծելով իր կանացիությունը: Այսօր էլ Հայաստանում կանայք չեն դադարում հետևել իրենց, շպարվել ու հարդարվել, սիրում են հետեւել նորաձևության միտումներին ու կիրառել դրանք առօրյայում: Ցավոք, խնդիրները, որոնք հայ կանանց հաճախ ստիպում են համարել գերխնամված, հնարավոր չէ լուծել մեկ օրում. խոսքս գնում է գեղեցիկի ընկալման, հարմարավետության ձգտման բացակայության եւ որեւէ մեկի համար չհագնվելու մասին: Այստեղ առաջ են գալիս ավելի շատ հոգեբանական խնդիրներ: Իսկ հոգեբանորեն հասուն կինը, վստահ եղեք, կգտնի իր սեփական ոճը և կցանկանա կրել միայն այն հագուստը, որն ընդգծում է իր առավելություններն ու թաքցնում է թերությունները:
 
- Հաճախ կարելի է դուրս գալ փողոց ու տպավորություն լինի, թե ամեն քայլափոխի միմյանց նման աղջիկներ են քայլում: Ինչի՞ հետ եք կապում այդ միտումը:
 
-Հայ աղջիկներից շատերը ոճի առումով համարձակ չեն, վախենում են քննադատվելուց, այդ իսկ պատճառով կրում են միայն այն հագուստը, որով ողողված է շուկան կամ որն արդեն կրել է այս կամ այն աստղը:
 

 
-Նորաձեւությանը հետեւելիս ու նորաձեւության կանոններով շարժվելիս՝ մեր կողմից թույլ տված ամենատարածված սխալները որո՞նք են: 
 
- Ըստ իս՝ սեփական «Ես»-ին անհամապատասխան հագուստ կրելը, խոսքը գնում է սեփական կառուցվածքի, տարիքի, սոցիալական ստատուսի մասին, որոնք հաճախ անտեսվում են:
 
-Մարիաննա, ի՞նչ եք կարծում, նորաձեւ լինելու համար գումարը շա՞տ մեծ նշանակություն ունի: 
 
-Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, երբ գումարն առհասարակ այդքան էլ կարևոր չէ որևէ ոլորտում հաջողելու համար, առավել եւս՝հագնվելու:

 
-Ըստ Ձեզ կա՞ն ոճեր, որոնք ազգային բնույթ են կրում:Այս առումով,ո՞րն է մեր երկրի առանձնահատկությունը:
 
- Յուրաքանչյուր երկիր ունի իր յուրահատուկ ներքին նորաձեւությունը, ես այդ միտումները անվանում են լոկալ թրենդներ, որոնք ակտուալ են մեկ վայրում եւ բացարձակ չեն ընկալվում մյուսում: Հայաստանը այս առումով նույնպես հետ չի մնում, սակայն արդյո՞ք այն, ինչ մեզ մոտ է ընդունված, գեղեցիկ է: Դատեք ինքներդ:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards