Ինչու է ուտելուց հետո քնելու ցանկություն առաջանում, և որ մթերքներն են դրան նպաստում
PHOTOՇատերին է ծանոթ ճաշից հետո առաջացող քնելու ցանկությունը: Պարզվում է դրա պատճառներից մեկը կարող է լինել հենց օգտագործվող ուտեստները: Այս մասին գրելով` AdMe.ru-ն ներկայացնում է մի քանի սննդամթերք, որոնք կարող են քնկոտություն առաջացնել, հատկապես միմյանց հետ համադրելու ժամանակ:
1. Կաթնամթերք
Քնելու ցանկություն է առաջացնում տրիպտոֆանի և կալցիումի միակցությունը, որն ուղեղին օգնում է յուրացնել ամինաթթուները: Պինդ պանրի տեսակներն ավելի հաճախ են քնկոտություն առաջացնում:
2. Նուշ
Նուշը մեծ քանակությամբ տրիպտոֆան է պարունակում, որը նպաստում է մելատոնինի` քնի հորմոնի արտադրմանը: Բացի այդ նուշը նաև մեծ քանակությամբ մագնեզիում է պարունակում, որը թուլացնում է մկանները:
3. Բանան
Բանանի պարունակության մեջ առկա շաքարը տրիպտոֆանն առավել դյուրամարս է դարձնում ուղեղի համար:
4. Ընկույզ
Ընկույզն ավելի քիչ քանակությամբ տրիպտոֆան է պարունակում, քան նուշը, սակայն այն պատրաստի մելատոնին է պարունակում:
5. Բալ
Բալը ևս բարձրացնում է մելատոնինի մակարդակը, հատկապես թթվաշ տեսակները:
6. Ձկան յուղոտ տեսակները
Սաղմոնում, թունայում կամ այլ յուղոտ ձկնատեսակներում պարունակվող թթուներն ուժեղացնում են մելատոնինի արտադրությունը` նվազեցնելով սթրեսի մակարդակը: