Ֆիլիպիններում երկրաշարժից մի քանի շենք է վնասվել
INTERNATIONAL NEWS2 մարդ է վիրավորվել, մի քանի շենքեր վնասվել են Ֆիլիպիններում ուրբաթ օրը 6,7 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, հաղորդում է Associated Press-ը։
Երկրաշարժը տեղի է ունեցել եվրոպական ժամանակով 14:03-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Թալիսայ քաղքացից երկու կիլոմետր դեպի հարավ–արեւմուտք։
«Ցնցումը այնքան ուժեր էր, որ ես հազիվ կարողաց կանգնել», – ասել է ծովափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչ Ռեյներ Նեյլ Էլոպրեն։ Նրա խոսքով, բնակիչները խուճապահար լքում էին տները, երեխաները լալիս էին։ Հարեւան գյուղում բնակիչներին խնդրել են տեղավորվել բարձունքի վրա կառուցված դպրոցում։
Էպիկենտրոնին մոտիկ գտնվող որոշ շրջաններում տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի խափանումներ, հարյուրավոր մարդիկ տարհանվել են։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



