Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԵԱՏՄ շրջանակում տրանսպորտային հաղորդակցությունների բոլոր սահմանափակումները կվերացվեն մինչև 2025 թվականը

ECONOMICS

Հայաստանում մեկնարկեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունը, որի շրջանակում մասնակիցները քննարկելու են ԵԱՏՄ երկրների միջեւ տրանսպորտային քաղաքականությանը, ոլորտին եւ ենթակառուցվածքներին առնչվող արդիական հարցեր: Հանդիպումը միտված է նաեւ քննարկելու ոլորտում իրականացվող աշխատանքները, որոնք կնպաստեն միասնական տրանսպորտային տարածքի եւ միասնական շուկայի տրանսպորտային ծառայությունների ձեւավորմանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Ադամկուլ Ժունուսովի խոսքով՝ խորհրդակցության նախնական փուլը բավականին արդյունավետ էր: «Մենք կարողացանք օրակարգային հարցերում համաձայնության գալ, հստակեցնել աշխատանքները՝ կապված հետագա աշխատանքների նախագծման հետ, որոնք միտված են ճանապարհային արգելքների վերացմանը: Մենք ակնկալում ենք որակական փոփոխություններ ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսության մեջ, մարդկանց կյանքի որակի բարելավում, ապրանքների մրցունակություն, տրանսպորտային հասանելիություն եւ մարդկանց շարժունակության բարձրացում»,- ասաց նա:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են մինչեւ 2025 թվականը ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների բոլոր սահմանափակումների վերացմանը:

«Հայաստանը սերտորեն համագործակցում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ, եւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էլ իր հերթին հատուկ նշանակություն է տալիս տրանսպորտային շուկայի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Հայաստանը նաեւ մասնակցում է միջազգային փոխադրումների ազատականացման գործընթացին, ֆիզիկական եւ ոչ ֆիզիկական  արգելքների վերացմանը: ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հիմնական խնդիրներից մեկը Բեռների ավտոմոբիլային փոխադրումների փուլային ազատականացման ծրագրի իրականացում ն է»,-ընդգծեց նախարարը՝ նշելով, որ կաբոտաժային փոխադրումների կարգավորման վերաբերյալ Հայաստանում արդեն իսկ կատարվել են օրենսդրական փոփոխություններ, եւ այս փուլում Հայաստանը պատրաստ է այդ փոխադրումների իրականացմանը:

«Բեռների կաբոտաժային ավտոմոբիլային փոխադրում» ասելով պետք է հասկանալ մեկ անդամ պետության տարածքում գրանցված փոխադրողի կողմից այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջեւ բեռների փոխադրումը ավտոմոբիլային տրանսպորտով։

 

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards