Արթիկում փլուզվել է բազմաբնակարան շենքի տանիք
SOCIETY ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության 911 ծառայությունը փետրվարի 11-ին ժամը 11:00-ին ահազանգ է ստացել Արթիկ քաղաքից՝ բազմաբնակարան շենքի տանիքի փլուզման վերաբերյալ:
Դեպքի վայր մեկնած Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը պարզել է, որ ձյան շերտի հաստության պատճառով փլուզվել է Սասունցի Դավիթ 3/2 բնակելի շենքի տանիքի մի հատվածը:
ՀՀ ԱԻ ՇՄ փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանի փոխանցմամբ՝ հիմնականում փլուզվել է ընդհանուր տանիքի 150 քառակուսի մետր հատվածը, իսկ այս պահին փլուզման վտանգ էլ կա 120 քառակուսի մետր տարածքի: Զոհ և ավերվածություն չի գրանցվել: Բնակիչներին տարհանման խնդիր չկա:
«Տեղյակ է պահվել Արթիկի քաղաքապետարան, կազմվել է հանձնաժողով, որն էլ ուսումնասիրություններից հետո կմշակի քայլեր:Հանձնաժողովը կուսումնասիրի նաև վտանգի ենթակա մյուս շենքերը կամ սեփական տները»,-նշեց Արթուր Կարապետյանը՝ փաստելով, որ ըստ անհրաժեշտության աշխատանք կատարելու դեպքում, փրկարարական ծառայության կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ժապավենապատում կամ տարհանում, բայց այս պահի դրությամբ դրա անհրաժեշտությունը չկա:
Արմենուհի Մխոյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



