Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Ինչի՞ է ընդունակ կնոջ 6-րդ զգայարանը

LIFE

Ասում են՝ կինը, ի տարբերություն տղամարդու, ունի «6-րդ զգայարան»: Սա պատկերավոր խոսք չէ, ոչ էլ կնոջ գերզգայունությունը փառաբանելու միջոց: Սա ռեալություն է, իրական հատկանիշ, որի պատճառով դարեր շարունակ կանանց, անհաճո գուշակություններ անելու և գերբնական կարողություններ ունենալու համար, այրում էին խարույկների վրա: 1978թ. մարդաբաններն արեցին հետևյալ գիտափորձը, որի նպատակն էր հասկանալ կնոջ՝ առանց ձայնի, միայն դիմախաղի (միմիկայի) օգնությամբ տեղեկույթը ընկալելու կարողությունը:

Ծննդատանը նկարահանեցին մոտ 10 վայրկյան տևողությամբ լացող երեխաների տեսապատկերներ: Այնուհետև խնդրեցին մայրերին դիտել այդ կարճ պատկերները՝ անջատված ձայնով: Մայրերն ինֆորմացիան պետք է ստանային միայն տեսողաբար: Եվ ի՞նչ… մայրերը հիմնականում կարողացան համր պատկերների միջոցով որոշել երեխաների հույզերն ու լացի պատճառները: Սովա՞ծ են արդյոք, թե՞ ցավեր ունեն, կամ էլ գուցե դիսկոմֆորտի մե՞ջ են ու թրջե՞լ են իրենց տակը, հոգնա՞ծ են, թե՞ մրսում են և այլն: Այս ամենը կանայք գրեթե անսխալ որոշում էին: Նույն պատկերները նույնպես համր վիճակում ցուցադրեցին տղամարդկանց: Հայրերի միայն 10 %-ը մի կերպ կարողացավ նշել մեկ-երկու պատճառ, որ անհանգստացնում է երեխային: Այն էլ հենց այնպես, կռահելու կարգով:

Տղամարդկանցից մի քանիսն էլ հայտնագործություն անելու պես ուրախ բացականչեցին. «Երեխան մո՛րն է ուզում…»: Նույն գիտափորձն արվեց ավագ սերնդի ներկայացուցիչների հետ՝ տարիքային գործոնը հասկանալու համար: Նույն պատկերները դիտողները տատիկներն ու պապիկներն էին: Մայրերի նմանությամբ տատիկները մեծ վարպետությամբ կռահում էին, թե ինչն ինչոց է: Այն դեպքում, երբ պապիկներից շատերը դժվարությամբ էին ճանաչում նույնիսկ սեփական թոռնիկներին: 

Խոսենք մի ուշագրավ իրողության մասին ևս, որը կրկին հաստատում է կնոջ գերզգայուն որակները: Եթե սենյակում հավաքվել է 50 զույգ, կինը կարող է մոտ 10 րոպեի ընթացքում որոշել, թե ինչպիսին է այդ զույգերից յուրաքանչյուրի փոխհարաբերությունը: Եթե կինը մտնում է սենյակ, նրա էքստրասենսորային հատկությունները թույլ են տալիս ակնթարթորեն որոշել, թե զույգերից որոնք են ապրում լիակատար համերաշխության մեջ, իսկ որոնք՝ ոչ:

Այստեղ կինն արագ կռահում է, թե ով ում հետ է ձգտում մտերմանալ, սենյակի որ հատվածում են կանգնած իր հակառակորդները կամ, հակառակը, բարեկամաբար տրամադրվածները: Իսկ երբ նույն սենյակ է մտնում տղամարդը, ինչպես դա արձանագրել են տեսախցիկները, ապա առաջինը նա աչքերով «նկարահանում է» ողջ տարածքը և արձանագրում սենյակի մուտքն ու ելքը: Տղամարդու՝ զինվորի ու որսորդի մտածողությունը գնաատում է հնարավոր վտանգները և նահանջի ելքերը:

Այնուհետև նա մարդկանց մեջ փնտրում է ծանոթ դեմքեր և հնարավոր թշնամիների կերպարներ, և վերջում տղամարդու տարածական ուղեղը գնահատում է ընդանուր իրավիճակը և աշխարհագրությունը: Ավելին՝ նրա բանական և ռացիոնալ ուղեղը նկատում է ճաքած ապակին, այրված լամպը, պոկված պաստառը և այլն: Իսկ կինն այդ ընթացքում հասցնում է հայացքով նկարել բոլորի դեմքերը և որոշել, թե ով ով է, ինչն ինչ է, ներկաներից ով ինչպես է իրեն զգում և ինչու: Եվ այս ամենը կինը կարողանում է շնորհիվ իր «վեցերորդ զգայարանի»: 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025