«Անի պլազա» հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի՝ կտրված դաստակներով
SOCIETYԱյսօր «Անի պլազա» հյուրանոցից ստացած ահազանգով հյուրանոց են մեկնել Քննչական կոմիտեի քննչական խումբը` Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մոսրոպյանի գլխավորությամբ, որոնք հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի:
Պարզվել է տուժողի ինքնությունը, վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ազգությամբ` վրացի: Նրա ձեռքի դաստակները կտրված են եղել: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գրություն:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները՝ պարզելու մահվան հանգամանքները:
Ըստ Shamshyan.com-ի՝ մահացածը Համզադեհ Զուրաբ Թամեզիևիչն է՝ 24 տարեկան։ Մահացածի պարանոցը կապկպված է եղել կպչուն ժապավենով։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



