Մեկնարկել է «Բանանցի» երկրորդ ուսումնամարզական հավաքը
SPORTԵրևանի «Բանանցը» փետրվարի 11-ի առավոտյան մեկնել է Անթալիա, որտեղ մեկնարկել է թիմի երկրորդ արտասահմանյան հավաքը 2016/17 մրցաշրջանի գարնանային հատվածին ընդառաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բանանց»-ն իջևանել է Side Star Resort հինգաստղանի հյուրանոցում: Մինչև հունվարի 20-ը նախատեսված հավաքի ընթացքում «Բանանցը» կանցկացնի հինգ ստուգողական հանդիպում:
Հավաքին մասնակցում են «Բանանցի» հետևյալ ֆուտբոլիստները. Ստեփան Ղազարյան, Գրիգոր Մակարյան, Գագիկ Մաղաքյան, Նարեկ Պետրոսյան, Գևորգ Խուլոյան, Աղավարդ Պետրոսյան, Վլատկո Դրոբարով, Լայոնել Ադամս, Ժիրայր Մարգարյան, Հակոբ Համբարձումյան, Կարեն Մելքոնյան, Արթուր Ավագյան, Կարեն Հարությունյան, Հովհան նես Իլանգյոզյան, Էմիլ Եղիազարյան, Վահագն Այվազյան, Վալտեր Պողոսյան, Արամ Լոռեցյան, Արամ Բարեղամյան, Նորայր Գյոզալյան, Գրիգոր Աղեկյան, Օրբելի Համբարձումյան, Էդուարդ Ավագյան, Էդգար Մովսեսյան:
Այսպիսով, Ռուսաստանում կայացած նախորդ հավաքի համեմատությամբ ավելացել են Էդուարդ Ավագյանն ու Էդգար Մովսեսյանը, իսկ այս հավաքին չեն մեկնել դարպասապահ Հենրի Ավագյանն ու կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը: Վերջինս Արամ Քոչարյանի և Նաիրի Մինասյանի հետ վնասվածքից ապաքինվում է Երևանում:
«Բանանցի» առաջին ստուգողական հանդիպումն Անթալիայում կկաանա փետրվարի 12-ին, Երևանի ժամանակով 17:00-ին՝ ղազախական «Կայսարի» դեմ: