Սաուդյան Արաբիայում 365 ուղևորի տեղափոխող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
SOCIETYIraqi Airways ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որով 365 ուղևոր է թռչելիս եղել, արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի` թագավոր Աբդուլ Ազիզի անվան միջազգային օդանավակայանում:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնում Al Jazeera սաուդական պարբերականը, որի տվյալներով` թռիչքուղում վայրէջք կատարելու պահին օդանավի շասսիներից մեկը բռնկվել է օդանավի արգելակման համակարգի գերտաքացման պատճառով:
Միջադեպի պատճառով օդանավում գտնվող բոլոր անձնաց անհապաղ տարհանել են: Օդանավակայանի փրկարարներին ու հրշեջներին հաջողվել է վերացնել բռնկման հետևանքները:
Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



