CNN-ը հայտնել է Դոնալդ Թրամփի դեմ առկա կոմպրոմատի հավաստիության մասին
INTERNATIONAL NEWSԱմերիկյան հատուկ ծառայությունները հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ռուսական կոմպրոմատի առկայության մասին զեկույցի հավաստիությունը:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով CNN հեռուստաալիքը, հաստատվել է 35 էջանոց թղթապանակի առկայությունը, որում նկարագրված են օտարերկրյա քաղաքացիների հետ բանակցությունների մասին արձանագրությունները:
Ամերիկյան հեռուստաալիքի հաղորդմամբ` հատուկ ծառայությունների կողմից հաստատվել է հեռախոսազանգերի ժամանակացույցը, զանգահարողների ինքնությունը և զանգերի կատարման վայրը: Բանակցությունների բովանդակությունը չի բացահայտվում, սակայն այլ տվյալներ հատուկ ծառայություններին թույլ են տալիս վստահությամբ փաստել զեկույցի հավաստիության մասին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



