Նոր Զելանդիայում հարյուրավոր դելֆինների ափ շպրտվելու պատճառը կարող է լինել սուզանավերի հիդրոլոկատորների աշխատանքը
INTERNATIONAL NEWSՍևերցովի անվան էվոլյուցիոն խնդիրների և էկոլոգիայի ինստիտուտի փորձագետ Դմիտրիյ Գլազովը հայտարարել է, որ Նոր Զելանդիայում հարյուրավոր դելֆինների ափ շպրտվելու վերաբերյալ մի քանի հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել դելֆինների որսը մանր ձկների ետևից, ինչպես նաև սուզանավերի հիդրոլոկատորները:
Այս մասին գրում է life.ru-ն:
Փորձագետը նշել է, որ եթե պատճառն իսկապես հիդրոլոկատորներն են, ապա խոսքն այս դեպքում գնում է կենդանիների գլխուղեղի և ներքին ականջների վնասվելու մասին: Ապացուցված է, որ նման հիդրոլոկատորները կարող են դառնալ անգամ խոշոր կետերի սատկելու պատճառ:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին ծովի ալիքները Նոր Զելանդիայի ափեր էին դուրս նետել հարյուրավոր դելֆինների: Կենդանիների սատկելու պատճառը մինչ օրս մնում է անհայտ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



