Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Մեկ–մեկ հավատս չի գալիս, որ Տաթևն իմ երեխան է». Հասմիկ Կարապետյանն իր դստեր մասին

PHOTO

Tert.am Life–ը գրում է.

Երգչուհի Հասմիկ Կարապետյանի երկար սպասված բալիկը ծնվել է անցած տարի։ Երգչուհին իր ամուսնուն դուստր է պարգևել։ Ծնողները նրան անվանել են Տաթև։ Tert.am Life–ը երգչուհու հետ զրուցել է իր զգացողությունների, երեխայի և առաջիկա ծրագրերի մասին։

-Հասմիկ, ինչպե՞ս է սկսվում Ձեր օրը հիմա:

-Պատասխանատվությամբ, հուզմունքով, ուշադրությամբ. այն կանայք, որոնք մայր են դարձել, կհասկանան` ինչպես է փոքրիկի հետ օրը սկսվում։ Առավոտյան, գրեթե, ժամանակ չեմ ունենում ինձնով զբաղվել։ Երբ փոքրիկս արթնանում է, կերակրում եմ ու լողացնում։

-Այդ հարցերում Շանթն օգնո՞ւմ է Ձեզ։

-Ամուսինս միշտ կողքիս է ու ամեն հարցում օգնում է ինձ։ Նա շատ ավելին կարող է անել, եթե ես թույլ տամ։ Կանանց մոտ ընդունված է նման աշխատանքներն ավելի շատ վստահել կանանց, քան տղամարդկանց։ Սակայն զգում եմ, որ պետք չէ այդպես անել։

-Ասում են՝ երեխայի ծննդից հետո շատ կանայք փոխվում են։ Ի՞նչ կասեք Ձեր մասին։

-Դուստրս ինձ փոխել է, թե ոչ,  չեմ կարող միանշանակ ասել։ Ինքս իմ մասին դժվարանում եմ խոսել։ Մտերիմներս, հարազատներս ու ընկերներս ասում են, որ մեծացել եմ։ Ոչ թե տարիքով, այլ կյանքի վերաբերյալ հայացքներով։ Շատերը չէին սպասում, որ ես մեծացող կանանցից եմ, որոնց մեջ անկախ տարիքից միշտ մնում է աղջկական հատկանիշները։ Մայր լինելն ավելի պատասխանատու ֆունկցիա է։ Կարծում եմ՝ արդարացրել եմ բոլորի սպասումները։

-Հասմիկ, երբ մամուլում տարածվեց, որ ծնվել է Ձեր առաջնեկը, համացանցը լցվեց շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։ Ծանոթ, թե անծանոթ ուրախանում էին։ Ի՞նչ զգացողություններ ունեիք այդ ժամանակ:

-Ինձ համար կրկնակի, եռակի անգամ տոն էր, քանի որ երկար եմ սպասել այս երջանկությանը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երկար ժամանակ իմ անձնականում նորություններ չկային, որովհետև ոչինչ չէր ստացվում։ Միշտ ասել եմ, որ ուզում եմ ունենալ առողջ լուրջ ընտանիք, բալիկ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր կին պետք է իր կյանքում գոնե մեկ անգամ զգա մայրության բերկրանքը։ Ինչքան էլ այդ ամենն ինձ դժվար էր թվում ու շատ պատասխանատու, դա եղավ Աստծո օրհնանքով և լավ մասնագետի շնորհիվ։ Ուրախ եմ, որ հենց այս տարիքում մայրացա, քանի որ ինձ պետք էր փորձ, կամք, կյանքի ճանապարհ։

-Երբ ոչինչ չէր ստացվում, հիասթափվո՞ւմ էիք:

-Իհարկե, ժամանակ է եղել, որ մտածել եմ՝ երբևէ մայր չեմ լինի, միգուցե, ինձ տրված չէ այդ զգացողությունը։ Նմանատիպ բացասական մտքեր ունեցել եմ։ Այդ հուսահատությունները մինչև Շանթին հանդիպելն է եղել։ Երբ կյանքդ կապում ես լավ մարդու հետ, ամեն ինչ լավ է դասավորվում։ Շանթն ավելի լավատես է և իր լավատեսությամբ օգնում է ինձ։ Մեր համատեղ կյանքից 3 տարի անց ծնվեց Տաթևը։  Եթե ժամանակը հասունանում է, դա ինքնըստինքյան է կատարվում, դու չես էլ հասկանում` ինչպես եղավ։ Մեկ–մեկ  հավատս չի գալիս, որ  Տաթևն իմ երեխան է, որ ես այդ երեխայի մայրն եմ։

-Ինչո՞ւ Տաթև անունն ընտրեցիք։

-Մենք որոշեցինք, որ մեր դստեր անունը լինի հայկական անուն։ Եթե ես որոշեի, ապա կընտրեի հետաքրքիր միջազգային անուն, բայց այդ առումով զիջեցի ամուսնուս։ Շատ անուններ ենք քննարկել և վերջում կանգ առել Անի, Տաթև անունների վրա։ Որոշեցինք, երբ երեխան ծնվի, այդ ժամանակ էլ կհասկանանք՝ Անի՞ն է ծնվել, թե՞ Տաթևը։ Առաջին իսկ պահից միանգամից Տաթև անունը միտքս եկավ։ Ի դեպ, ես շատ եմ սիրում Տաթև անվան խորհուրդը` Տերը տա թև։ Հետաքրքիր մի նկատառում անեմ, Տաթևի թևերը իսկապես շատ ուժեղ են։ Շատ ուժեղ աղջիկ է, մկանային համակարգը շատ զարգացած է։ Արդեն իսկ երևում է, թե ինչ գեղեցիկ կառուցվածք ու դիմագծեր ունի։

-Ո՞ւմ է նման Տաթևը։

-Պետք է նշեմ, որ փոքրիկս շատ հետաքրքիր դիմագծեր ունի, շատ գեղեցիկ նուրբ աղջնակ է։ Ասում են՝ Տաթևը նման է և՛ ինձ, և՛ ամուսնուս, բայց կարծում եմ՝ ինքն իրեն է նման։ Հետաքրքիր տեսակ է։ Սիրում եմ, որ երեխաները ծնվում են յուրօրինակ կերպարով։

-Ի՞նչ մասնագիտություն կցանկանայիք, որ Տաթևն ընտրեր։

-Երբ Տաթևը մեծանա, ինքն է որոշելու իր մասնագիտությունը։ Իհարկե, մենք ինչ–որ բաներում կաջակցենք, բայց ինչ էլ, որ նա ընտրի, մենք կողմ կլինենք։ Չեմ ցանկանա, որ դուստր իմ ուղին ընտրի, եթե ընտրի էլ, ոչ այս երկրում, այլ արտերկրում։

-Գիտեմ, որ հիմա զբաղված եք Ձեր դստեր խնամքով։ Հետագայում կշարունակե՞ք ստեղծագործել։

-Իմ ցավոտ տեղն է։ Շատ եմ ցանկանում աշխատել, նոր տեսահոլովակ ներկայացել, բայց փոքրիկիս հետ համատեղ չեմ կարողանա։ Երբ մի փոքր մեծանա, անպայման նոր աշխատանքներ ներկայացնելու եմ։ Այս ընթացքում էլ ես աշխատում եմ, ստեղծագործում,  նոր երգեր սևագրում։

Հարցազրույցը` Մելինե Տոնոյանի

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan