Աֆղանստանում «Թալիբան» շարժման առնվազն 10 գրոհային է սպանվել
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի հյուսիսային Բադահշան նահանգի Ջարմ շրջանում երկրի անվտանգության ուժերի իրականացրած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում «Թալիբան» ծայրահեղական շարժման առնվազն 10 գրոհային է սպանվել, ևս 14-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
«Կիրակի վաղ առավոտյան Ջարմ շրջանում սկսված գործողությունների արդյունքում հաջողվել է մի քանի բնակավայր ազատագրել գրոհայիններից: Թալիբների հետ բախման ժամանակ առնվազն 10 գրոհային է ոչնչացվել, այդ թվում` խմբի հրամանատար Մուլլա Նաքիբուլան և 6 արտասահմանցիներ», - հաղորդել է Աֆղանստանի կառավարական ուժերի ներկայացուցիչը:
Նշվում է, որ «Թալիբան» շարժման գրոհայինները դեռ որևէ մեկնաբանություն չեն տվել կատարվածի առթիվ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



