Համբուրգի օդանավակայանը 1 ժամով փակվել է տարօրինակ հոտի պատճառով
SOCIETYԳերմանիայի Համբուրգ քաղաքի օդանավակայանը ժամանակավորապես տարհանվել է, երբ տերմինալի տարածքը տարօրինակ բույրով է լցվել, իսկ ներսում գտնվող մարդկանց մոտ սրտխառնոց, աչքերի բորբոքում և շնչահեղձություն է սկսվել:
BBC-ի հաղորդմամբ` տեղում աշխատում են փրկարարներն ու հրշեջները: Կատարվածի պատճառները պարզվում են:
Օդանավակայանն ամբողջությամբ փակվել է երևանյան ժամանակով 15:30-ին և բացվել մեկ ժամ անց: Այդ ընթացքում ուղևորներն ստիպված են եղել սպասել դրսում, իսկ Համբուրգի օդանավակայանում վայրէջքի կատարել պատրաստվող մի քանի չվերթներ տեղափոխվել են այլ օդանավակայաններ:
Համբուրգի ոստիկանությունից տեղեկացրել են, որ բույրի տարածման խնդիրն առաջացել է վերահսկման կենտրոնական գոտում, որտեղ ստուգում են ուղեբեռները:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



