Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Ես մեր ընտանիքի տեղակալն եմ, և դա ինձ դուր է գալիս». Գոհար Գասպարյան

PHOTO

168.am-ը գրում է

Հարցազրույց վարել հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի հետ և չանդրադառնալ «Եվրատեսիլին»՝ խելքին  մոտ բան չի… Սակայն շատ ավելի հետաքրքիր է Գոհարի հետ զրուցել ամուսնական կյանքում «տեղակալի»՝ իր կարգավիճակի մասին:

 – Ամփոփե՞նք այն նախագիծը, որով ապրում էիք Դուք մեր նախորդ հարցազրույցից մինչ այս հանդիպումը՝ շուրջ կես տարի: Հիմա, երբ ամիսներ ընթացող «Դեպի Եվրատեսիլն» արդեն ավարտվել է, դեռ ցանկություն ունե՞ք խոսելու այդ մասին: Թե՞ «սպառվել» եք:

– Թե ես, թե «Դեպի Եվրատեսիլ» նախագծի համար աշխատող յուրաքանչյուր ոք անկեղծորեն սիրում էր այն ամենը, ինչ անում էր, և նվիրված էր այդ նախագծին: Դա է պատճառը, որ նախագիծը սիրվեց և ժողովրդականություն վայելեց: Շատ ուրախ եմ, որ այն ավարտվեց, քանի որ բավականին լայնածավալ և երկարատև նախագիծ էր, որի ավարտը նոր նախագծի մեկնարկ տվեց:

– Դուք այնքան վաղուց եք «եվրատեսիլյան իրականության» մեջ, որ տպավորություն է, թե Գոհար Գասպարյանը՝ անգամ խոհանոցում, ննջասենյակում, բաղնիքում, միայն «Եվրատեսիլից» է խոսում:

– Երբեմն ամուսինս է այդպես կատակում: Ի՞նչ մեղքս թաքցնեմ՝ գնում եմ Նոր տարուն հյուր, ներս է մտնում մեկ այլ հյուր և ինձ տեսնելով՝ անհապաղ հարցնում է. «Մեր էրեխուն չեք տանի՞ «Եվրատեսիլ», լավ երգում է»: Մարդիկ ինձ ասոցիացնում են այդ մրցույթի հետ և առիթը բաց չեն թողում հարցնելու, թե ո՞վ է մեկնելու «Եվրատեսիլ» կամ ի՞նչ երգով:

– Տղամարդիկ ոչ միշտ են հանդուրժում, երբ կնոջ ուշադրությունը կիսվում է. անգամ, եթե «հակառակորդը» սիրած աշխատանքն է:

– Փառք Աստծո, իմ կողքին ունեմ Նարեկի պես ընկեր, ով ինձ ուղղակի հասկանում է և միշտ կողքիս է կանգնած: Մենք միշտ փորձում ենք իրար խրախուսել, թիկունք լինել:

– Նախագծի շրջանակում ոճային հետաքրքիր կերպարներ էիք ստանում: Ամեն անգամ սպասում էինք, թե ինչպիսի՞ն կլինի Ձեր հաջորդ կերպարը: Ձեր ամուսնուն ամենից շատ ո՞ր կերպարն է դուր եկել, և ո՞րը՝ բացարձակ ոչ:

– Շատ էր հավանել սպիտակ բլուզով՝ էլեգանտ կերպարը: Գրեթե բոլոր կերպարները հավանել էր՝ բացի շարֆով կերպարից: Ասաց, որ դա ինձ մեծացնում է: Ամենածիծաղելին այն էր, որ, երբ տեսնում էր եթերով, շատ էր հավանում, իսկ երբ տուն էի գալիս՝ ապշում էր գրիմիս առատությունից: Ի վերջո, եթերային գրիմը կյանքի համար չափից շատ է: Այն, ինչ կադրի համար է, իրականության համար չէ: Ժամանակին հայրս էր այդպիսի ռեակցիա ունենում: Եթերում ինձ տեսնելով՝ զանգում-ասում էր, թե ինչ գեղեցիկ եմ, իսկ երբ նկարահանումներից տուն էի գալիս, զայրանում էր ու շուտ ուղարկում լվացվելու:

– «Ամուսնությանը պետք է պատրաստ լինել» արտահայտությունն իր նշանակությունը ստանում է այդ խոսքն ընկալողից: Ոմանց համար դա սատիրա է, ոմանց համար՝ իմաստուն խոսք: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը:

– «Տատական» խոսք է, բայց ճիշտ խոսք է: Ես կարծում եմ, որ այստեղ խոսքը գնում է հոգեբանական պատրաստության մասին: Ինձ մոտ եղել է տարիք, երբ ես հոգեբանորեն ուղղակի պատրաստ չէի ամուսնական կյանքին: Դա այն տարիքն է, երբ քո մտքերը կենտրոնացած են սովորելու, աշխատանքի, կարիերայի վրա: Նաև չես պատկերացնում, որ կարող ես բազում զիջումների գնալ, մեկ այլ ընտանիքի հետ միասին ապրել… Այդ ժամանակ ամուսնական կյանքը սկսվում և ավարտվում է գեղեցիկ հարսի շորի մասին պատկերացմամբ: Սակայն գալիս է մի լավ տարիք՝ սովորաբար 27-ից հետո, երբ դու զգում ես, որ պատրաստ ես օջախ տնօրինել, վարել համատեղ կյանք, վարել տնտեսություն, լինել պատասխանատու… Էգոիստական մոտեցումը կյանքի հանդեպ փոխվում է: Զգում ես, որ ուզում ես ընտանիք ու երեխաներ ունենալ և նրանց նվիրվել:

– Դուք պատրա՞ստ եք մի կողմ թողնել հեռուստատեսությունն ու նվիրել Ձեզ միայն ընտանիքին:

– Այսօր ես համատեղում եմ աշխատանքս ընտանիքիս հետ: Սակայն, երբ Աստված տա, և մենք բալիկներ ունենանք, ես մեծ սիրով իմ ողջ ներուժը կտրամադրեմ միմիայն ամուսնուս և մեր երեխաներին:

– Կարծես թե տրամաբանական է, որ ամուսնությունից հետո կինը հղիանում է, սակայն Ձեր հղիության մասին լուրը մեծ հետաքրքրություն առաջացրեց որոշ լրատվամիջոցների մոտ՝ միայն այն բանի համար, որ լայն ձևվածքով զգեստ էիք կրել՝ ամուսնությունից մեկ ամիս անց: Ինչպե՞ս եք արձագանքում դեղին մամուլին:

– Ոչ մի լուրջ լրատվամիջոց նման տարբերակով լուր չի տեղադրի իր կայքում՝ միայն, որովհետև լայն զգեստով էին ինձ լուսանկարել: Նման «լրագրողների» «ստեղծագործական թռիչքի» վրա ուղղակի կարելի է ծիծաղել: Ես ուղղակի խորհուրդ  եմ տալիս նմանօրինակ անհիմն լուրերին չհետևել, և թեկուզ միայն՝ ձեր իսկ համակարգիչը վիրուսներից զերծ պահելու նպատակով՝ չբացել դրանք: Ի վերջո, կյանքում դեղին մամուլից անհամեմատելի ավելի հետաքրքիր ու կարևոր նյութեր կան կարդալու:

– Մի տեսակ ներքին զսպվածություն ունեք: Ամեն ինչ կարգ ու կանոնով է Ձեզ մոտ: Տարօրինակ հարց՝ ինչո՞ւ:

– Վերջերս մի հետաքրքիր արտահայտություն լսեցի՝ «Ես ինքս եմ գծում իմ  սահմանները, որպեսզի դրանք չգծեն այլոք»: Իմաստուն է ասված: Ես ազատ եմ իմ սահմանների մեջ: Կյանքի ընթացքում ինձ մոտ, ինչպես և յուրաքանչյուրիս մոտ, ձևավորվել են «սահմաններ», սկզբունքներ: Օրինակ, ինձ համար ֆիքսել եմ, որ չեմ կարող երբևէ լինել քաղաքականության մեջ , այնպիսի բան խոսեմ եթերով կամ նյութ դնեմ սոցիալական ցանցում, որը կարող է բացասական օրինակ լինել պատանիների համար: Հանրային կյանքն ունի իր կանոնները, և յուրաքանչյուր քիչ թե շատ հայտնի մարդ պատասխանատու է իր լսարանի առջև:

– Չե՞ք կարծում, որ դա մանկուց ենթագիտակցության մեջ մնացած «չի կարելիների» արդյունք է: Երբ մտածում ես, որ ավելի լավ է՝ այս քայլը չանեմ, քանի դեռ ինձ նկատողություն չեն արել:

– Համամիտ չեմ ձեզ հետ: Կարծում եմ, որ դրանք այն սահմաններն են, որոնք ես գծել եմ ինձ համար: Դա իմ էությունն է: Եթե ես մուտք գործեի հեռուստատեսություն 20 տարեկանում, հնարավոր է՝ այլ կերպ մտածեի, բայց ես 11 տարեկանից այդ ոլորտում եմ և ժամանակ եմ ունեցել ձևավորվելու, շտկվելու:

– Ձանձրալի չէ՞ այդպես ապրել:

– Բացարձակ: Ես լիարժեք և ազատ եմ ինձ զգում հենց իմ ստեղծած սահմաններում: Եթե ամեն մարդ իմանար իր չափը, ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ: Հնարավոր է՝ մեկի համար դա ձանձրալի է, մյուսի՝ հետաքրքիր: Կարծում եմ՝ ամեն մարդ ինքն է ընտրում իր ազատության սահմանները:

– Ի՞նչ է ընտանիքը:

– Յուրաքանչյուր գործ առաջ է գնում, եթե այն ունենում է լավ ղեկավար, տեղակալ և թիմ: Ընտանիքն այդպիսի մի կառույց է:

– Դուք Ձեր ընտանիքի տեղակա՞լն եք, թե՞…

– Այո, ես մեր ընտանիքի տեղակալն եմ, և դա ինձ դուր է գալիս:

– Որպես հեռուստատեսության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող՝ ինչպե՞ս կմեկնաբանեք հնդկական սերիալների աննորմալ բումն ու հիվանդագին հետաքրքրությունը:

– Մասնավոր հեռուստաընկերություններն այսօր եթեր լցնելու խնդիր ունեն: Փաստ է, որ գովազդատուների վիճակն այսօր լավ չէ: Ընկերությունները որակյալ ֆիլմեր և սերիալներ գնելու գումար չունեն: Հեռուստաընկերությունը մի կերպ պետք է գոյատևի, այդ իսկ պատճառով գնում է էժանագին հնդկական սերիալներ: Բայց սրա արդյունքում՝ վնասում  է նոր սերնդի ճաշակի, պատկերացումների, ինչո՞ւ չէ, նաև հավատքի ձևավորմանը: 90-ականներին ցուցադրում էին «Զիտա-Գիտա»-ներն ու  «Ջիմի»-ները, մենք էլ ստիպված դիտում էինք, քանզի այլ բան չկար դիտելու, և երաժշտական էր գոնե, իսկ հիմա այնքան լավ բան կա դիտելու, ճանաչելու և հետևելու, որ նմանատիպ սերիալներն ուղղակի ժամանակի կորուստ են:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan