Էրդողանը հայտնել է սիրիական Էլ-Բաբից ԻՊ-ի գրոհայինների հեռանալու մասին
INTERNATIONAL NEWSԹուրքական զորքերը, որոնք աջակցություն են ցուցաբերում սիրիական Էլ-Բաբ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարող ընդդիմադիր ուժերին, հասել են քաղաքի կենտրոնական թաղամասերին:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հավելելով, որ քաղաքի գրավումը միայն ժամանակի հարց է:
«Մեր ուշերը հասել են քաղաքի կենտրոն: ԻՊ-ի գրոհայիններն սկսել են հեռանալ Էլ-Բաբից», - թուրք առաջնորդը հայտնել է լրագրողներին:
Թուրքական բանակը Սիրիայում ռազմարշավ է սկսել է անցյալ տարվա օգոստոսին, որի շրջանակներում Էլ-Բաբն ԻՊ-ից ազատագրելուն ուղղված արշավն ամենադժվարիններից մեկն է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



