«Երրորդ հանրապետությունը» դադարեցրել է մասնակցությունը «Համախմբման» և ՀԴԿ-ի հետ համագործակցության համաձայնագրին
SOCIETY«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը դադարեցնում է մասնակցությունը 2017թ. հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին։
Կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը Tert.am-ի հետ զրույցում հստակեցրեց, որ հրաժարվում են համաձայնագրից, և ոչ թե դադարեցնում համագործակցությունը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը ևս հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը:
Վիկտոր Դալլաքյանը հրաժարվեց պատասխանել մնացած հարցերին` նշելով, որ մանրամասներին կանդրադառնա ասուլիսի ժամանակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



