Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել` Թրամփի հայտարարության ֆոնին
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կորեան կիրակի ևս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` ընդգծելով, որ սա առաջին նմանատիպ փորձարկումն է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո:
Ըստ Հարավային Կորեայի ռազմական աղբյուրի հաղորդած տվյալների` փորձարկվել է Musudan տեսակի հրթիռը, որը վայրէջք է կատարել Ճապոնական ծովում: Դա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ չի եղել, որը Հյուսիսային Կորեան, ինչպես նախկինում հայտարարել էր, կարող է փորձարկել ցանկացած պահի:
Այս հրթիռի արձակումը հետևել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որի համաձայն` քաղաքական գործիչը խոստացել էր կոշտ դիրքորոշում բռնել Հս. Կորեայի ռեժիմի նկատմամբ անցյալ տարի անցկացրած միջուկային փորձարկումներից հետո:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



