Ավստրիացին իր նոր բնակարանում 270 000 եվրո է հայտնաբերել և հանձնել ոստիկանությանը
SOCIETYԱվստրիայի Գրաց քաղաքի բնակիչն իր նոր բնակարանի նկուղում 269 500 եվրո գումար է հայտնաբերել և գտածոյի մասին անմիջապես հայտնել է ոստիկանությանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ավստրիական աղբյուրին:
Հաղորդվում է, որ 42-ամյա վարձակալը նոր բնակարան է տեղափոխվել այս տարվա սկզբին: Վերադասավորումներ անելով նկուղում` տղամարդը ստվարաթղթե արկղ է հայտնաբերել, որում թղթադրամների կապոցներ են եղել: Բարեխիղճ քաղաքացին առանց վարանելու ոստիկանություն է դիմել` ենթադրելով, որ այդ ծավալի գումարը կարող է առնչություն ունենալ որևէ քրեական պատմության հետ:
Ոստիկանությունից հաստատել են, որ նման դիմում իսկապես եղել է, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



