Ձմեռը վերադառնում է Հայաստան. ձյուն է տեղալու
SOCIETYԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ գիշեր Աշոցքում օդի ջերմաստիճանը կազմել է 34 աստիճան ցուրտ, գրել է ԱԻՆ Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում:
Միաժամանակ, իր գրառման մասին մեկնաբանություններում, պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք, ձմեռը վերադառնում է, նա պատասխանել է, որ այդպես էլ կա:
Իսկ օգտատերերից մեկի հարցին, թե առաջիկա օրերին ձյուն սպասվում է արդյոք, Սուրենյանը պատասխանել է. «այո, գիշերվանից կսկսվի»:
Կիրակի ցերեկը Երևանում դիտվել է փոփոխակի ամպամածություն առանց տեղումների, եղանակը համեմատաբար տաք էր՝ սնդիկի սյունը տատանվում էր զրո աստիճանի սահմաններում: -0-
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



