ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ հանդիպում կանցկացնի ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 13-ին հանդիպում կանցկացնի նախօրյակին ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՄԱԿ-ի կենտրոնակայանի մի աղբյուր:
Ըստ նրա տեղեկատվության՝ հանդիպումը կլինի փակ եւ կկայանա օրվա երկրորդ կեսին՝ ահաբեկիչներից կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների պաշտպանության շուրջ բանավեճերից հետո: Այն հավանաբար կմեկնարկի Նյու Յորքի ժամանակով ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով երեքշաբթի ժամը 02:00-ին):
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Է, որ խորհրդակցություն անցկացնելու պահանջով դիմել են ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան: Ինչպես սպասվում Է, առաջիկա կոնսուլտացիաներում կառաջարկվի հայտարարություն ընդունել Փենյանի գործողությունների դատապարտմամբ:
ՑՏԱԿ հյուսիսկորեական լրատվական գործակալության տեղեկատվությամբ՝ բալիստիկ հրթիռի փորձարկումը, որը ԿԺԴՀ-ի կողմից անցկացվել Է փետրվարի 12-ին, հաջող Է եղել:
Նշվում Է, որ Pukguksong-2 բալիստիկ հրթիռի արձակում, որը կարող Է միջուկային մարտալիցք կրել, անձամբ ղեկավարել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



