Նոյակերտում առավելագույն ձայներ հավաքել է գործող համայնքապետը
SOCIETYԱրարատի մարզի Նոյակերտ համայքնում փետրվարի 12-ին անցկացվեցին համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: Պայքարն ընթանում էր երկու թեկնածուների՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Հովհաննես Հարությունյանի եւ անկուսակցական Էդուարդ Սարգսյանի միջեւ: Ընտրելու իրավունք ունեցող 1529 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 747-ը, որոնցից գործող համայնքապետի օգտին են քվեարկել 691-ը, իսկ Էդուարդ Սարգսյանի օգտին՝ 52 քաղաքացի: Անվավեր են ճանաչվել չորս քվեաթերթիկ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում 13/1 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Մարիետա Խաչատրյանն ասաց, որ ընտրություններն անցել են հանգիստ պայմաններում՝ առանց որեւէ միջադեպի: «Չենք ստացել նաեւ ոչ մի դիմում-բողոք»,- ընդգծեց Խաչատրյանը:
Հովհաննես Հարությունյանը Նոյակերտի համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2012 թվականի նոյեմբերի 12-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



