ՌԴ-ն հրապարակել Է ԻՊ-ի զինյալների կողմից Պալմիրայի հուշարձանների ավերման տեսագրությունը
SOCIETYՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների կողմից Սիրիայում հնադարյան Պալմիրայի օբյեկտների ոչնչացման տեսաապացույցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: «Ռուսաստանի պաշտպանության նախարարություն հրապարակել Է ԻՊ-ի զինյալների կողմից Հնադարյան Պալմիրայի պատմաճարտարապետական համալիրի օբյեկտների ոչնչացման տեսաապացույցներ»,- փետրվարի 13-ին հայտնել Է գերատեսչության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտը:
Դեպարտամենտի տվյալներով ռուսական անօդաչուն Պալմիրայի (Թամդորի) եւ հարակից շրջանների մոնիթորինգի ընթացքում «գրանցել Է ԻՊ-ի ահաբեկիչների կողմից հռոմեական ամֆիթատրոնի եւ տետրապիլոնի՝ հնադարյան քաղաքի գլխավոր տեսարժան շինությունների ճակատի բարբարոսական քանդման փաստը»:
Ճշտվում Է, որ կադրերում պարզորոշ երեւում Է, որ ահաբեկիչները պայթեցրել են պրոցենիումը՝ հնադարյան հռոմեական թատրոնի կենտրոնական մասը եւ տետրապիլոնի (ուղղանկյուն շենքի, որ կառուցվել Է 270 թվականին) սյուները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



