Թուրքիան հայտարարել է Սիրիայում ՒՊ 30 զինյալի ոչնչացնելու մասին
INTERNATIONAL NEWSԹուրքական զինված ուժերը հայտարարություն են տարածել Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ երեք տասնյակ զինյալի ոչնչացնելու մյասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու գործակալությունը:
Թուրքական զինուժի հաղորդման համաձայն` հարվածներ են հասցվել ԻՊ 51 թիրախի, սպանվել է 30 զինյալ: Բացի այդ, ոչնչացվել է «Իսլամական պետության» զինյալների կողմից որպես ապաստարան օգտագործվող 51 շինություն:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անվանումը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հարվածներ են հասցնում նաև սիրիացի քրդերին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



