Թրամփի քաղաքականությանը հավանություն չտվողների բաժինը հասել Է 55 տոկոսի
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքի հավանության վարակնիշը նրա պաշտոնակալությունից անցած 20 օրվա ընթացքում 45 տոկոսից նվազել Է մինչեւ 40 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Գելապ հասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտի տվյալները:
Նրա քաղաքականությունից դժգոհության վարկանիշը, ընդհակառակը, աճել Է մինչեւ 55 տոկոս:
Հունվարի 22-ին հարցման առաջին օրը հավասար թվով ամերիկացիներ Էին (45 տոկոս) Թրամփի աշխատանքը գնահատում դրական եւ բացասական:
Համեմատության համար նշենք, որ նախագահության ութ տարվա ընթացքում նրա նախորդի՝ Բարաք Օբամայի աշխատանքի հավանության եւ դրան հավանություն չտալու վարկանիշը տատանվել Է 40 տոկոսի եւ 60 տոկոսի միջեւ: Ընդ որում, հավանություն տվողների բաժինը միայն մի քանի անգամ Է նվազել մինչեւ 40 տոկոս եւ ավելի ցած՝ նվազագույն կետում հասնելով 38-39 տոկոսի: Ընդհակառակը, դժգոհողների թիվը չի գերազանցել 55 տոկոսը:
Գելապի ամենօրյա հեռախոսային հարցումներին մասնակցում են ԱՄՆ-ի շուրջ 1,5 հազար չափահաս բնակիչներ: Հարցման անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



