Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առաջին տիկնոջ նախաձեռնած միջոցառումն ու հայտնի մուլտֆիլմերի երգերը՝ հայերեն

PHOTO

Tert.am Life-ը  գրում է
 
Մուլտֆիլմերի հայտնի ու սիրելի երգերն արդեն հայերեն են: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ՝ փետրվարի 12-ին, կայացավ մանկական բարեգործական համերգ, որի ժամանակ առաջին անգամ հնչեցին հայերեն թարգմանված մանկական երգերը: Tert.am Life-ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր պահերը:

Հայտնի երգերը հայերեն թարգմանելու մտահղացումը Ռիտա Սարգսյանինն է եղել: «Այս գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ մանկապարտեզներից մեկում տեսա, որ երեխաները երգում են ոչ մանկական երգեր: Ի պատասխան իմ զարմանքի՝ դաստիարակչուհիները բացատրեցին, որ մանկական երգերի պակաս կա: Մենք, հիշելով, որ ամեն ինչի նորը լավ մոռացված հինն է, հիշեցինք մեր, մեր ծնողների, տատիկ-պապիկների մանկության սիրված երգերը: Ինչպես միշտ, օգնության  հասավ Ավետ Բարսեղյանը: Նա թարգմանեց բոլոր տեքստերը, հետո հրաշալի սցենարով մեզ միացավ Նարեկ Դուրյանը, և մենք տեսանք, որ այս նախագիծը կարող է դառնալ բարության և բարեգործության շատ լավ դաս»,- ասաց Ռիտա Սարգսյանը:

 

Առաջին տիկինը նշեց, որ շատ գոհ է վերջնական արդյունքից: Համերգն ունկնդրելու էին եկել նաև նրա թոռնիկները: «Թոռնիկներս ևս տոմս են գնել և ներկա են լինելու այսօրվա միջոցառմանը: Իմ կարծիքով՝ սա բարեգործության դաս է: Երեխան դեռ դպրոցից, մանկուց պիտի սովորի բարեգործություն անել: Կարևոր չէ՝ ինչքան և ինչպես, կարևոր է, որ երեխան հասկանա և զգա, որ բարեգործությունը գերագույն հաճույք է»,- ասաց տիկին Սարգսյանը:

 

Երգահան Ավետ Բարսեղյանն էլ նշեց, որ Առաջին տիկինը շատ բծախնդիր է: «Այս ձայնասկավառակում զետեղված բոլոր երգերի հաջողության մեծ գրավականը տիկին Ռիտայի մանրակրկիտ աշխատանքն է, որպեսզի երգերը հասու լինեն մանուկներին: Նա մանուկների հետ աշխատելու տարիների փորձ ունի և մանկավարժորեն շատ  լավ գիտի՝ որ երգերը, որ հնչյուններն ու շարահյուսությունը կարող են հաճո լինել ականջին: Կարող եմ ասել, որ շատ դժվար էր աշխատել, բայց հենց այդ դժվարություններով է ծնվել այն հեքիաթը, որն այսօր պատրաստվում ենք ներկայացնել հանդիսատեսին»,- ասաց Ավետը:

 

 

Երգերի գործիքավորումն ու ձայնագրությունն արել է Կարեն Մարգարյանը: «Մեկ տարի է՝ աշխատում եմ գործիքավորման ու ձայնագրման վրա: Դժվարություն չեմ տեսել, աշխատել եմ մեծ սիրով: Ինձ համար շատ մեծ պատիվ է աշխատել նման նախագծի վրա: Շատ նուրբ ու զգուշորեն ենք մոտեցել մշակմանը: Փորձել ենք չխախտել օրիգինալ տարբերակների հեղինակային իրավունքները,- նկատեց նա:

 

 

 

 
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards