Ոսկետափ գյուղում ընտանիքի 5 անդամները թունավորվել են վառարանի ծխից
SOCIETYՓետրվարի 13-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Ոսկետափ գյուղի բնակիչներ, 1968 թ. ծնված Սմբատ Մ.-ն, 1969 թ. ծնված Գայանե Ա.-ն, 1995 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, 1996 թ. ծնված Կարինե Մ.-ն և 2004 թ. ծնված Արևիկ Մ.-ն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են փետրվարի 12-ին, ժամը 23.30-ի սահմաններում, հյուրասենյակում տեղադրված փայտի վառարանից տունը ծուխ լցվելու հետևանքով: Կատարվում է քննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



