Վախճանվել է ամերիկացի ջազային երգիչ Էլ Ջերոն
SOCIETY Կյանքի 77-րդ տարում փետրվարի 12-ին Լոս Անջելեսի հիվանդանոցում վախճանվել Է ամերիկացի ջազային երգիչ, «Գրեմմի» մրցանակի յոթնակի դափնեկիր Էլ Ջերոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երաժշտի պաշտոնական թվիթերում:
Մահվան պաշտոնական պատճառը դեռեւս չի նշվել, սակայն ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ երգիչը երկար տարիներ շնչառության եւ սրտի հետ կապված խնդիրներ Է ունեցել:
Ջերոն հայտնի Է դարձել 70-ական թվականների կեսերին: Նրա կատարողական ոճի առանձնահատկությունը փայլուն իմպրովիզացիաներն Էին եւ հնչյունային նմանակումները: Երգիչը «Գրեմմի» մրցանակի միակ դափնեկիրն Է դարձել երեք անվանակարգերում՝ ջազ, փոփ եւ ռիթմ-Էն-բլյուզ: 2001 թվականին աստղի Է արժանացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



