Քենիան ազգային աղետ Է հայտարարել երաշտի կապակցությամբ
SOCIETYՔենիայի կառավարությունը երաշտի կապակցությամբ ազգային աղետ Է հայտարարել եւ պարենային օգնության համար դիմել համաշխարհային հասարակայնությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք հորդորում ենք միջազգային գործընկերներին՝ աջակցել իրադրությունը կարգավորելու կառավարության ջանքերին»,-ասված Է նախագահ Ուհուրու Քենիատայի հայտարարության մեջ:
Կարմիր խաչի գնահատումներով՝ պարենային օգնության կարիք ունի շուրջ 2,7 մլն մարդ:
Քենիատան չի ասել, թե որքան փող Է անհրաժեշտ: Հայտարարության մեջ նշվում Է, որ կառավարությունն արդեն հատկացրել Է 70 մլն դոլար: Օգնություն Է պահանջվում երկրի արեւելաաֆրիկյան երկրի 47 տարածաշրջաններից 23-ին:
«Կառավարությունը մտադիր Է ավելացնել օգնությունը՝ տրամադրելով կրկնակի ավելի սննդամթերք եւ կանխիկ վճարումներ»,-ասված Է հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը հայտարարել Է, որ իրեն 22 մլն դոլար չի բավականացնում առաջիկա ինն ամիսներին աջակցություն ցուցաբերելու համար, ներառյալ դպրոցական սննդի տրամադրումը 428 հազար աշակերտների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



