Հայաստանում պարենային ապրանքների գներն ավելացել են 1,7 տոկոսով
SOCIETYՀայաստանում 2017 թվականի հունվարին, նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների գներն աճել են 1,7 տոկոսով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2016 թվականի դեկտեմբերի համեմատ այդ ցուցանիշն ավելացել է 6,7 տոկոսով:
Ըստ պաշտոնական վիճակագրության, աճը հիմնականում պայմանավորված է մրգի, ձվի, բանջարեղեն և կարտոֆիլի, շաքարավազի և ոչ ոգելից խմիչքների ապրանքատեսակների գների աճով:
Մրգի ապրանքախմբում գների աճը հունվարին, 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, կազմել է 19,4 տոկոս: Բանջարեղենի և կարտոֆիլի գների աճը կազմել է 10,6 տոկոս, շաքարավազինը`15 տոկոս, իսկ ոչ ոգելից խմիչքներինը` 4,1 տոկոս:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



