Հայկական սպառողական շուկայում ապրանքների գները մնացել են կայուն. ՏՄՊՊՀ
ECONOMICSԳերիշխող սպառողական ապրանքների շուկայում գնային փոփոխություններ չկան: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցությանպաշտպանության պետականհանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը: Նրա խոսքվ՝ Հայաստանի սպառողական շուկան շարունակում է մնալ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
«Նախորդ շաբաթվա ամփոփ վերլուծություններով սպառողական շուկայում գերիշխող պահանջարկ ունեցող ապրանքների գները կայուն են, որևէ փոփոխություն հանձնաժողովը չի արձանագրել, որևէ վարչական վարույթ չի ստացվել»,- ասաց Գայանե Սահակյանը:
ՏՄՊՊՀ նախագահի խորհրդականի խոսքով` գների նվազման առումով մի փոքր տատանումներ կային բուսական յուղի շուկայում:
Անդրադառնալով դիզելային վառելիքի գների բարձրացման պատճառների բացահայտմանը՝ Գայանե Սահակյանը նշեց, որ հաշվի առնելով շուկայի կարևորությունը՝ հանձնաժողովը կենտրոնացրել է ռեսուրսները՝ պատճառները հնարավորինս արագ պարզելու համար:
«Բենզինի ուսումնասիրությունները ընթացքի մեջ են: Հանձնաժողովն առաջիկա օրերին տնտեսավարողներից, ինչպես նաև համապատասխան պատկան մարմիններից կստանա բենզինի շուկայի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ինչից հետո կտա իր գնահատականը»,- տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդականը: