Գեղեցիկ, փայլուն, փարթամ մազեր ունենալու գաղտնիքը
PHOTOԳեղեցիկ եւ փարթամ մազեր ունենալը ցանկացած կնոջ երազանքն է: Նման մազեր ունենալու համար անհրաժեշտ է հրաժարվել քիմիական միջոցներից և օգտագործել հնարավորինս շատ տնային պայմաններում պատրաստված դիմակներ:
Դիմակներ յուղոտ մազերի համար
Դիմակ 1:2 ճաշի գդալ մեղրը խառնել 2 հատ ձվի դեղնուցի հետ, այնքան, որ ստացվի համասեռ զանգված: Մատների ծայրով այս խառնուրդը վերցնել ու մերսելով քսել մազարմատներին: Այս դիմակը գլխին պետք է մնա առնվազն 1 ժամ: 1 ժամից հետո գլուխը լվանալ տաք ջրով:
Դիմակ 2: Խնձորն անցկացնել քերիչով, ավելացնել 2 ճաշի գդալ խնձորի քացախ եւ 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ: Նույն ձեւով քսել մազարմատներին ու թողնել 30 րոպե, որից հետո պետք է գլուխը լվանալ գոլ ջրով ու շամպունով:
Դիմակներ չոր մազերի համար
Դիմակ 1: Վերցնել 1-ական թեյի գդալ գլիցերին եւ քացախ, 1 ձու, 2 ճաշի գդալ գերչակի յուղ ու այս ամենը լավ խառնել: Այս խառնուրդը նույն ձեւով քսել մազարմատներին ու թողնել 40 րոպե: Վրայից պետք է դնել պոլիէթիլենային գլխարկ, իսկ հետո սրբիչով լավ փաթաթել: 40 րոպե հետո մազերը լվանալ շամպունով:
Դիմակ 2: Անհրաժեշտ է ձու, զեյթունի ձեթ, հինա, կոնյակ եւ մեղր: 1 ձվի դեղնուցը, 1 ճաշի գդալ զեյթունի ձեթը, 1-ական գդալ հինան, կոնյակն ու մեղրը խառնել իրար եւ քսել գլխին, պահել 40 րոպե, հետո լվանալ գոլ ջրով: Այն մազերին հաղորդում է շլացուցիչ փայլ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: