Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Մի հայացք գցում եմ աղջկաս վրա, ամեն ինչ փոխվում է». Նաիրա Մովսիսյանը՝ մեծացած դստեր և խիստ լինելու մասին

PHOTO

Tert.am Life–ը գրում է.

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը տևական դադարից հետո վերադարձել է եթեր՝ նա խաղում է «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում։ Tert.am Life–ը Նաիրայի հետ խոսել է ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ տևական դադարի ու դստեր մասին։ Նաիրայի աղջիկն արդեն 1 տարեկան 2 ամսական է։ Դերասանուհին մեզ է տրամադրել դստեր նոր լուսանկարները։

-Նաիրա, երկարատև դադարից հետո ներկայացաք «Եթե գտնեմ քեզ» սերիալում:  Առաջարկը գրավի՞չ էր, թե ճիշտ ժամանակին արվեց:

-Ե´վ ժամանակն էր նպատակահարմար, և´ նախագիծն էր հետաքրքիր: Շատ հետաքրքիր կոլեկտիվ է հավաքվել՝ գրեթե բոլորս մասնագետներ ենք, նյարդեր քայքայելու կարիք չի լինում: Կերպարը ևս հետաքրքիր էր: Մի քանի բնավորություն խաղալու, դիապազոնը մեծացնելու հնարավորություն կա:

- Ձեր աշխատանքային դադարը պայմանավորված էր փոքրիկի ծննդով: Եթե չեմ սխալվում, դայակի օգնության դիմել չէիք ցանկանում: Հիմա ո՞ւմ խնամքին եք թողնում ձեր աղջկան, երբ նկարահանումների եք լինում:

-Ամեն դեպքում, եղավ ընթացք, երբ դիմեցի դայակի օգնությանը, քանի որ ընկերուհիս, ով օգնում է երեխայի խնամքի հարցում, քննությունների էր, մայրս էլ աշխատում էր: Հիմա համատեղում ենք՝ կա´մ մայրս, կա´մ ընկերուհիս երեխայի կողքին են լինում: Եթե առիթ լինի, կարող եմ աղջկաս նույնիսկ նկարահանումների տանել ինձ հետ, որովհետև շատ խելոք է: Իմ նկարահանումներն էլ կարճ են տևում, քանի որ արագ եմ աշխատում:

-Շատ մայրիկներ ասում են, որ ափսոսում են այն ժամանակը, որ անցկացնում են աշխատավայրում, ոչ թե երեխայի կողքին: Ձեր դեպքում ինչպե՞ս է:

-Ես չեմ ափսոսում, որովհետև երեխայիս տրամադրում եմ այնքան ժամանակ, որքան իմ պատկերացմամբ՝ մայրը պետք է լինի երեխայի կողքին: Չեմ ուզում շատ երես տալ իրեն կամ շատ կապվի ինձ հետ:

-Մեր նախորդ զրույցի ժամանակ ասել էիք, որ շատ խիստ մայրիկ եք՝ երեխան ամեն ինչ ժամով է անում և ոչ մի շեղում չի լինում: Շարունակում եք այդ մեթոդո՞վ դաստիարակել երեխային, գո՞հ եք արդյունքից:

-Ոչինչ չի փոխվել: Հիմա էլ է մեզ մ,տ ամեն ինչ ժամերով և հստակ: Ունենք քնելու, խաղալու, ուտելու հստակ ժամեր: Եթե նույնիսկ նա փորձում է կամակորություն անել, չի օգնում: Երեխան կամակոր է դառնում, երբ ինչ-որ բան ասում ես՝ ոչ, կողքից ասում են՝ այո: Երբ իրեն շրջապատող մարդիկ համակարծիք են, երեխան առողջ մթնոլորտում է մեծանում:

Ես արդեն զգում եմ դրա արդյունքը: Աղջիկս կամակոր չէ: Բոլորը կարող են փաստել, որ եթե ես մի հայացք գցում եմ իր վրա, միանգամից ամեն ինչ փոխվում է:  Այս տարիքում ուրիշները պլանշետներով, հեռախոսներով են զբաղվում, իմ աղջիկն օրվա մեջ մոռանում է՝ դա ինչ է: Նա բացարձակ կախված չէ տեխնիկայից: Կարծում եմ՝ դեռ կհասցնի:

-Ինչպե՞ս եք պահում սահմանը, որպեսզի երեխան վախով չմեծանա:

-Ես չեմ վախեցնում իրեն, ուղղակի հետաքրքիր խաղեր ենք հորինում իր համար: Ես իր հետ խոսում եմ, բացատրում՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Ընդգծում եմ՝ ոչ թե՝ ինչը չի կարելի, այլ ինչն է սխալ: Երբ երեխան ունենում է զբաղմունք, հետաքրքրություն և իրեն բացատրում ես, միանգամից լսում է քեզ: Երեխան սպիտակ թուղթ է, որի վրա կարող ես գրել այն, ինչ ուզում ես:

Դեռ չծնված ժամանակ ես իր հետ խոսում էի: Շատ եմ կարևորում դա: Հիմա ինքն այնպիսի բաներ է անում, որ զարմանում եմ, հետո հիշում եմ, որ հղիության ընթացքում ես էլ արել դա: Կարծում եմ՝ իրենք լսում ու հասկանում են ամեն ինչ: Նույնիսկ, երբ խաղում էր փորիկի մեջ, ես ասում էի՝ խելոք մնա, մաման ներկայացում ունի, խելոք մնում էր մի կողմի վրա ու վերջ: Պետք է զբաղվել երեխայի հետ, խաղալ, հետաքրքրություն մտցնել իր առօրյայում, որպեսզի չարաճճիություններ  չանի: Իհարկե, պետք է նաև ժամանակ տալ, որ տունը թափի, բայց դա սահման ունի: Առաջին հերթին իրեն չպետք է թվա, որ այս կյանքում ամեն ինչ կարելի է: Բացի այդ, որպես ծնող՝ չհոգնես, առօրյադ լցնես ոչ թե կենցաղով մաքրությամբ, այլ իր հետ շփվելով, խաղալով:

–Ինչպե՞ս եք կազմակերպում համատեղ ժամանցը։

–Ես ու աղջիկս ավելի մտերիմն ենք տանից դուրս, երբ իրեն տանում եմ խաղահրապարակ, կառուսելներ: Այդ ժամանակ մենք իրար հետ լավ ենք լեզու գտնում:  Տանն ավելի բարդ է, որովհետև ես տանն ավելի հանգիստ, պարփակված եմ: Դրսում շատ լավ ենք հասկանում իրար:

Այսինքն՝ տանը Դուք ուզում եք  մենա՞կ մնալ, չշփվե՞լ:

–Հա, ուզում եմ հանգստանալ այն առօրյայից, որ աշխատել եմ, հոգնել, այլ մտահոգություններից:

– Մոր և երեխայի հարաբերությունների ջերմությունը մանկուց է ձևավորվում։ Ձեր ասածը շատ նուրբ սահման ունի, որպեսզի երեխայի հետ հարաբերությունները չվատանան: Ո՞րն է Ձեր բանաձևը, որպեսզի չկորցնեք երեխայի հետ ջերմ հարաբերությունները։

–Մի անգամ  խստությունից խոսել էինք, մեկնաբանություններում բոլորը գրել էին՝ երեխայի հետ չի կարելի խիստ լինել: Խիստ չի նշանակում գոռալ-ճվալ, սպանել: Խստությունն այն է, որ դու իրեն ճիշտ ուղղության վրա ես դնում՝ ըստ քեզ: Օրինակ՝ սխալ է մատիկը տանել էլեկտրական հոսանքին: Դա վնաս է իր կյանքին:  Պարզ չէ՞, որ խաղերի միջոցով երեխային պետք է շեղես: Պետք է կարողանալ երկխոսության մեջ մտնել երեխայի հետ: Իմ աղջիկը հիմա չի խոսում, բայց մենք իրար հասկանում ենք: Երբեմն, ինքն իր բառերով, տառերով, վանկերով ինձ հավասար կռիվ է անում, հետո հասկանում է, որ չի հաղթի, սկսում է ժպտալ:

Երեխան ո՞ւմ է նման իր բնավորությամբ։

–Առայժմ՝ ինձ: Մայրս ասում է, որ իմ մանկությունն է, հատկապես՝ իր հանգստությամբ, ուտելով, քնելով: Նկարներով հայրիկին է նման, բայց իրականում իմ մանկությունն է:

Ձեր մայրն է՞լ է Ձեր հանդեպ է խիստ եղել:

–Մայրս ավելի խիստ է եղել, բայց հիմա զարմանում է, թե ինչու եմ ես  այդքան խիստ։ Ասում եմ՝ դու էլ ես այդպիսին եղել: Կան հարցեր, որոնց դեպքում ես ավելի խիստ եմ, կան հարցեր, որոնց դեպքում ավելի  թեթև եմ նայում: Օրինակ՝ թույլ եմ տալիս, որ ամեն ինչի ձեռք տա,  մատիկները շոշափեն։ Նյարդերը հանգստացնելու համար երեխան պետք է նաև թուղթ ճղի, որպեսզի կամակորություն չանի: Մի շարք մանրուքներ կան:

–Փաստորեն, երեխայի հոգեբանություն եք ուսումնասիրել։

–Իհարկե: Ես դա շատ վաղուց եմ ուսումնասիրել, երբ դեռ չգիտեի՝ որ  պետք է մայրանամ։ Դա միշտ հետաքրքրում էր ինձ: Կարծում եմ՝ երեխային  դաստիարակելու համար շատ կարևոր է հոգեբանություն ուսումնասիրել։

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan