Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Կտրուկ շրջադարձ Պոլսո պատրիարքական ընտրություններում. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է տվել

SOCIETY

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է իր պաշտոնից հրաժարական տալու մասին` հայտնելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Մաշալյանը հրապարակել է իր քայլերը մեկնաբանող նամակ` նշելով, որ հրաժարականի որոշումը կայացրել է փետրվարի 13-ին տեղի ունեցած հոգևոր խորհրդի ժամանակ Աթեշյանի ցուցաբերած վարքի պատճառով: Նա նաև տեղեկացրել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում և հեռանալու է Ստամբուլից:

Մաշալյանը ներկայացրել է պատրիարքի աթոռը թափուր հայտարարելուց հետո նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու կարգը` ցույց տալով գործընթացը խափանելու Աթեշյանի ջանքերը: «Պատրիարքի աթոռը թափուր հայտարարելուց անմիջապես հետո պետք է տեղապահ ընտրվեր: Սակայն Արամ սրբազանը, ամեն տեսակ քմահաճություն անելով և սպառնալով, այդ ընտրությանը դեմ դուրս եկավ»,- հայտնել է Մաշալյանը:

Նա պատմել է, որ եկեղեցու գլխավոր հոգևոր խորհուրդը չորս հոգևորականից բաղկացած հանձնաժողով է կազմել, որը պետք է իշխանություններին ներկայացվելիք դիմում  կազմեր նոր ընտրություն անցկացնելու վերաբերյալ: Սակայն Արամ Աթեշյանը թույլ չի տվել, որ նամակը ներկայացվի  Ստամբուլի նահանգապետարանին, ինչի պատճառով դիմումի ներկայացման գործընթացն առկախվել է:

 Անդրադառնալով հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ հնչեցված այն հայտարարությանը, որ պատրիարքի ընտրությունները պետք է անցկացվեն սահմանադրական հանրաքվեից հետո` Մաշալյանը նշել է, որ դա պետք է լիներ ընտրական գործընթացն արագացնող լուր, սակայն պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը դա օգտագործել է որպես ընտրություններից խուսանավելու հերթական պատրվակ: «Անտեսելով համայնքին տված խոսքը` նա առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու մամուլին հայտարարեց, որ ընտրություն անցկացնելու համար դիմում չի ներկայացվելու: Պատրիարքարանի հոգևոր խորհուրդը և ես` դրա նախագահը, այդ մասին մամուլից իմացանք»,- ընդգծել է եպիսկոպոսը:

Նա հայտնել է, որ փետրվարի 13-ի հոգևոր ժողովի ժամանակ առաջարկել է անմիջապես հանձնաժողովի կազմած դիմումը ներկայացնել նահանգապետարան, իսկ դրա բովանդակությունը հրապարակել համայնքի համար: Սակայն Աթեշյանն իրեն բնորոշ կերպով սպառնալիքներ է հնչեցրել` ասելով, որ կլքի հավաքը, ինչին ի պատասխան Սահակ սրբազանի առաջարկը մերժվել է:

«Ակնհայտ է, որ քանի դեռ Արամ սրբազանը Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնում է, պատրիարքական ընտրությունները չեն կարող կայանալ: Արդեն բոլորը համակարծիք են, որ տիրող իրավիճակը, երբ պաշտոնը դատարկ է, իսկ քաոսը ավելի է խորանում, Արամ սրբազանի պատճառով ավելի է վատանում»,- հայտարարել է Մաշալյանը` ընդգծելով, որ հայկական եկեղեցու պատմության ընթացքում պատրիարքական աթոռը երբեք ութ տարի դատարկ չի մնացել: «Իր լիազորություններն օգտագործելով ութ տարի մանիպուլյացիա իրականացնելը, սեփական պաշտոնը չարաշահելը հանցավոր բնույթ ունեն, և համաձա յն եկեղեցական օրենքների նա արժանի է պատժի»,- նշել է եպիսկոպոսը` հայտարարելով, որ հրաժարական է տալիս հոգևոր խորհրդի նախագահի պաշտոնից:

«Հոգևորականներ, ղեկավարներ և ժողովուրդ` ինձ միայնակ թողեցիք: Սա պարտության խոսքն է: Սակայն պատրվածը միայն ես չեմ, դուք բոլորդ եք: Կրկին հաղթեց միայն մեկ անձ»,- եզրափակել է նամակը եպիսկոպոս Սահակ Մաշալյանը:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe