Թայվանում շրջվել է զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը. կա 28 զոհ
INTERNATIONAL NEWSԹայվանում մայրուղու վրա շրջվել է զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը. վթարի հետևանքով մահացել է առնվազն 28 մարդ:
CNA գործակալության հաղորդմամբ` ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել կղզու ադմինիստրատիվ կենտրոնում` Թայբեյ քաղաքում: Վթարի պահին ավտոբուսում գտնվելիս է եղել 44 մարդ: Նախնական տվյալների համաձայն` ուղևորների մեծ մասը չինացի զբոսաշրջիկներ են եղել:
Նշվում է, որ ներկա պահին փրկարարներն ավելի քան 28 մարդ են հանել ջարդված ավտոբուսից, և նրանք «կյանքի նշաններ ցույց չեն տալիս»: Եվս 16 տուժած տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Միջադեպի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



