Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀԿ–ն խաբե՞ց. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տասնամյակի բոլոր գործընթացները և հատկապես ձախողումները կապված են իշխող կուսակցության` ՀՀԿ–ի անվան հետ: Ուզենք թե չուզենք, դա այդպես է, երբ մի քաղաքական ուժ, ընտրությունների ելքով ստանձնում է պատասխանատվություն, ամեն ինչ կապվում է այդ ուժի հետ: Այստեղ չենք քննարկում ընտրությունների արդար լինել–չլինելու հանգամանքը: Կա ձևակերպված արդյունք, որի հետ էլ մենք առնչվում ենք: Սարսափելի թվերի հասնող արտագաղթը, տնտեսության ճգնաժամային վիճակը, աճող արտաքին պարտքը, ներքին ցնցումները, անառողջ քաղաքական իրավիճակն այս ամենի արդյունքն են: Նշված շարքի մեջ իր հավասարազոր դերակատարումն ունի ինչպես իշխանությունը, այնպես էլ դրա հետ շաղկապված քրեաօլիգարխիկ համակարգը: 

Եթե անգամ մի պահ, մեր լուսավոր երազներում պատկերացնենք, որ իշխանությունը փորձում է ձերբազատվել այդ խավից, ապա դա հնարավոր չէ: Հնարավոր չէ պարզ պատճառաբանությամբ: Իշխանությունն է ստեղծել նրանց և մեծապես շաղկապված է այդ խավի հետ: Իսկ այդ կապն արտացոլվում է ինչպես ֆինանսական ու տնտեսական փոխշահավետ գործարքներով, այնպես էլ քաղաքական վերարտադրման պարտադիր հիմքերով: Այսինքն ` այդ նույն համակարգի ներկայացուցիչներն են մեծ մասամբ օգնում իշխանությանը վերարտադրվել և նորից դառնալ քաղաքական մեծամասնություն:
Վարչապետի փոփոխությունը, այսինքն, ցիվիլ անձի ներառումը քաղաքական գործընթացների մեջ, հանրության մի զգալի մասի մոտ հույսեր արթնացրեցին առ այն, որ իշխանությունը փոխվելու քաղաքական կամք է փորձում դրսևորել: Սակայն պետք է հիշել, որ իշխանությունը անձ չէ, այլ համակարգային իրողություն: Մեկ անհատը որքան էլ փորձի, չի կարող փոխել այդ ամբողջական համակարգը, որը տարիների հիվանդ մոտեցման արդյունք է:

Այնուհետ, մինչ ընտրական թիմերում ներառված թեկնածուների անունների հրապարակումը, ՀՀԿ–ն տարբեր միջոցներով, հատկապես իրեն սպասարկող լրատվականներով և կայքերով, հանրությանը փորձում էր գցել մոլորության մեջ, համոզելով, որ այս անգամ, ՀՀԿ ցուցակում մականունավորներ և թաղային հեղինակություններ չեն լինելու: Ավելին` ՀՀԿ–ն գնում է ընտրությունների թարմացված կազմով: Սակայն ցուցակների հրապարակումն ամեն ինչ իր տեղը դրեց: Հերթական անգամ ապացուցվեց կաշվի հետ կապված ժողովրդական իմաստության ճշմարտացիությունը: Թերևս միայն մնում է զարմանալ վարդագույն ակնոցներով հավատացողներին, թե ի՞նչ հիմքերով էին նրանք զուր հույսեր փայփայում: Եթե հանենք վարչական ռեսուրսը և վերոնշյալ համակարգի ներկայացուցիչներին, շատ հանգիստ կարող ենք ասել, որ իշխող կուսակցությունն ունի զրոյից ցածր ռեյտինգ: Այդ պայմաններում, հասարակության լիակատար անվստահության մթնոլորտում, ինչպե՞ս կարող էր իշխող կուսակցությունը գնալ նման փորձության: 

Հիմա թերևս լրջագույնի մասին: Եկող ընտրությունները ծանր բեռ են դառնալու հենց իշխող կուսակցության համար: Իսկ բեռ են դառնալու, որովհետև նույն ընտրատարածքում առաջադրված հհկական ռեյտինգային թեկնածուների մեջ լինելու է շահերի բախում: Դա արդեն ակնհայտ է: Շատ հավանական է, որ չվերահսկվող տեղամասերում, ընտրությունները կեղծվեն տարբեր խմբերի կողմից, և այն էլ, մի քանի անգամ: Իսկ այստեղ, հօդս կցնդի արդար ընտրությունների մասին միֆն ընդհանրապես: Դե ինչպես ասում են ` ճաշը եփել եք, ինքներդ էլ կերեք:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future