ՀՀԿ-ն սկսել է ընտրակաշառքի համար ցուցակագրել մարդկանց. «Իրատես»
POLITICS«Իրատես» թերթը գրում է.
«Նախընտրական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ իշխող կուսակցությունը սկսել է իր լծակները գործի դնել։ Քանի որ այս ընտրություններում էական ազդեցություն է ունենալու ընտրակաշառք, և որոշ պնդումների համաձայն, գումարային բարձր սանդղակ է սահմանվել, ուստի ՀՀԿ-ն սկսել է մյուսներից մեկ քայլ առաջ գործել։
Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն սկսել է ընտրակաշառքի համար ցուցակագրել մարդկանց։ Այս առնչությամբ Երևանի որոշ համայնքներից արդեն ահազանգեր կան։ Ի դեպ, որոշ քաղաքացիներ «խորամանկության» են դիմում՝ փորձում են օգտվել և ՀՀԿ-ի, և մյուսների կաշառքներից, չնայած նաև հայտարարում են, թե ընտրակաշառք ստանալուց հետո էլ մտադիր են իրենց նախընտրած ուժին ձայն տալու»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



