Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


Ո՞վ է Սիլվա Համբարձումյանը և ինչու՞ են լռում իրավապահ մարմինները

BLOG

«Բիզնես-լեդի» Սիլվա Համբարձումյանը, ով հասարակությանը ավելի հայտնի է իր սկանդալային պահվածքով,ով Սյունիքի մարզպետ Լիսկայի հետ իրար էին ծեծում Երևանի հյուրանոցներից մեկում, սկսել է սնանկանալ: Սույն տիկինը, ով ժամանակին անգամ քաղաքական գործունեություն ծավալելու մասին էր բարձրաձայնում և հասարակության կողմից առավել լայն ճանաչում ստացավ «Արմենիա Մարիոթի» հայտնի ապտակից հետո, պարտքեր է կուտակել, և, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությանը պատկանող գույքը հանված է աճուրդի, բայց գնորդ այդպես էլ ի հայտ չի գալիս։ Առաջին աճուրդը չի կայացել՝ գնորդի բացակայության պատճառով։

Հաջորդ կրկնաճուրդը կկայանա հոկտեմբերի 14-ին։ Այս անգամ ընկերության գույքը՝ հիմնականում բեռնատար ավտոմեքենաներ, արդեն կվաճառվեն առանձին-առանձին լոտերով։ Պարզվում է՝ ընկերությունն իր գործունեության ընթացքում պարտքեր է կուտակել «Կարին», «Մանանա Գրեյն», «Թալգրիգ» ընկերություններին, ՀՀ ֆինանսների նախարարության Արաբկիրի տարածքային հարկային տեսչությանը, ինչպես նաև՝ «ՎՏԲ Հայաստան» բանկին։

Անշուշտ, Հայաստանում պատահական «հարստացումներ» և «աղքատացումներ» չեն լինում, և շատ հետաքրքիր է, թե ով է այդ առեղծվածային տիկինը և որտեղից կարողացավ ձեռք բերել իր ահռելի հարստությունն ու սկանդալային համբավը: Համացանցում այդ տիկնոջ մասին առավելապես կարելի է գտնել ինչ որ պարտք ու պահանջների, սկանդալների ու քաշքշուկների վերաբերյալ տասնյակ նյութեր: Անգամ կոռուպցիոն գործարքների մասին հայտարարություններ է արել, սակայն հետագայում դրանք անհետևանք են մնացել: Հավանաբար, լինելով քրեաօլիգարխիկ համակարգի տիպիկ ներկայացուցիչ, նա նման հայտարարություններով կարողանում է շանտաժով իր խնդիրները լուծել, թեև վաղուց նման պահվածքի համար պետք է պատասխանատվության ենթարկվեր: Հետաքիքիր է, ինչու մեր իրավապահները չեն փորձել ստուգել Սիլվայի՝ աջ ու ձախ շաղ տրված հայտարարությունները ահռելի քցոցիների, պարտք ու պահանջների ու կոռուպցիոն սկանդալների մասին: Ինչու՞ պետության քթի տակ նա կարողացավ ամեն անգամ իր հարցերը լուծել, իսկ որևէ մեկը պատասխան չտվեց, այդ թվում և ինքը: Ակնհայտ է, չէ՞, որ այս շղթայում ինչ որ բան այն չէ և գործ ունենք անպատասխանատու գործելաոճ դրսևորող պետության ու գործարարների հետ:

Այժմ նոր հրապարակային բազարներ են սկսվում. տիկնոջը պատկանող ընկերություն է սնանկանում: Առ այսօր՝ ոչ մի խոսք, ոչ մի տառ, ոչ մի բառ: Մինչդեռ սնանկացող ընկերությունում ստուգումները վաղուց էին սկսել, դեռ 2011 թվականի նոյեմբերից Արաբկիրի հարկային տեսչությունը ստուգումներ է սկսել Սիլվա Համբարձումյանին պատկանող ձեռնարկություններում: Ժամանակին մամուլում այս փաստը հաստատել է հենց ինքը` Սիլվա Համբարձումյանը: Ստուգվել է նրան պատկանող «Կալաչ» ընկերությունը: Սա այն հացի գործարանն է, որը գործարարը գնել էր Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանից: Հենց այդ նույն ժամանակ Ս. Համբարձումյանը լուրջ կոնֆլիկտներ ուներ Սյունիքի մարզպետի հետ:

Մեկ այլ, մինչ այժմ չբացահայտված դրվագ. հենց նույն այդ ժամանակ, երբ նա ծեծվեց Լիսկայի կողմից և միաժամանակ ստուգվում էին նրա ձեռնարկությունները, նա խիստ ուշագրավ հայտարարություն արեց իր ասուլիսի ժամանակ: Համբարձումյանն ասել էր, որ հանդիպել է մանկապղծության համար մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջ հետ: «Նրա կինը շատ բան ունի ասելու, 99 թվականի մասին պատմելու: Նա պահել է դա, որ ամուսնուն շուտ բաց թողնեն: Ինքն ասաց` եթե չթողնեն, ես ինքս լրագրողներին կասեմ»,- ասուլիսի ժամանակ, ըստ «Հետք»-ի, ասել է Համբարձումյանը:

Սերոբ Տեր-Պողոսյանը մահացավ, իհարկե ազատ չարձակվեց, ու լռեց նաև Սերոբ Տեր-Պողոսյանի կինը: Եվ առ այսօր մնաց անհայտ՝ ինչու՞ հնչեց այդ հայտարարությունը, համապատասխան մարմինները զբաղվեցի՞ն դրանով, թե՞ ոչ: Թե Հայաստանում կարելի է անընդհատ տարբեր աղմկահարույց, անգամ երկրի անվտանգությանն սպառնացող բաներ հայտարարել և որևէ բացատրություն չտալ...

Совпадение?

Не думаю...

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another