Կալիֆոռնիայի ազգային գվարդիան պատրաստության վիճակի Է բերված ամբարտակի փլուզման դեպքում
INTERNATIONAL NEWSԿալիֆոռնիայի ազգային գվարդիան լիակատար պատրաստության վիճակի Է բերված Օրովիլ լճի ամբարտակի փլուզման դեպքում իշխանություններին ու բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆրի Դեւիսը:
Կալիֆոռնիայում տեղավորված Է շուրջ 23 հազար ազգային գվարդիական: Ինչպես հավաստիացրել Է Պենտագոնի ներկայացուցիչը, այդ նահանգում ստորաբաժանումների «ողջ անձնակազմը լիակատար պատրաստության վիճակի Է բերված» ամբարտակի փլուզման դեպքում:
Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը փետրվարի 13-ին արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել երեք օկրուգների՝ Սաթերի, Բյութիի եւ Յուբայի տարածքում: Բյութիի օկրուգի շերիֆ Քոնի Հոնին մամուլի ասուլիսում տեղեկացրել Է, որ լճի ջրի մակարդակը «նկատելիորեն նվազում Է, սակայն տարհանման հրամանն ուժի Է մեջ Է մնում»: Նախնական տեղեկությունների համաձայն՝ այդ կարգադրությունը վերաբերում Է 188 հազար մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



