Հայաստանի խորհրդարանը ընդունեց զորամասերի մասին օրենքը
SOCIETYՀայաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց զորամասերի եւ հաստատությունների կարգավիճակի մասին օրինագիծը։ Նախագիծն ընդունվել է 95 կողմ ձայներով՝ առանց դեմ եւ ձեռնպահ քվեարկողների։
Օրինագիծը սահմանում է զինվորական մասեր եւ այլ ռազմական հաստատությունների, այդ թվում՝ ուսումնական հաստատությունների եւ հոսպիտալների գործառույթների առանձնահատկությունները։
Այսպես՝ զինվորական մասը իրավունք ունի ինքնուրույն տնօրինել իրեն ամրագրված գույքը, սակայն իրավունք չունի վաճառել այն կամ վարձով տալ։ Ունեցվածքի կառավարման իրավունքը չի վերաբերում զինծառայողների անձնական ունեցվածքին։
Զինվորական մասերի ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեից եւ օրենքով թույլատրելի այլ աղբյուրներից։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



