«Համաձայնվեցի, որովհետև և՛ համագործակցությունն էր լավը, և՛ գործընկերներս». Գայանե Ասլամազյան
PHOTOBlognews.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 13-ին էկրաններ է վերադարձել «Հատուկ բաժին» ֆիլմաշարի երկրորդ եթերաշրջանը: Այս անգամ ֆիլմի ստեղծագործական կազմի մեջ որոշակի փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝ տեղի են ունեցել համալրումներ, հայտնվել են նոր կերպաներ, որոնցից մեկին էլ մարմնավորել է սիրված հաղորդավարուհի և դերասանուհի Գայանե Ասլամազյանը:
Ինչպե՞ս ստացվեց, որ Գայանեն, իր զբաղվածությամբ հանդերձ, որոշեց նկարահանվել ֆիլմաշարում, և ինչ տվեց նրան երկար դադարից հետո սերիալում խաղալու այս փորձը.
«Համաձայնվեցի, որովհետև նախ՝ և՛ համագործակցությունն էր լավը, և՛ գործընկերներս, երկրորդը, որ կար սկիզբ ու վերջ, այսինքն՝ գրաֆիկը և կերպարը հստակ էին»:
Խոսելով իր մարմնավորած կերպարից՝ Գայանեն նրան այսպես բնութագրեց. «Կերպարս իր գործին նվիրված անձնավորություն է, ով անձնվեր անում է իր աշխատանքը՝ զուսպ ու կազամակերպված: Ինձ հետ համեմատության մեջ կարող եմ ասել, որ ես իրականում ավելի կյանքով լեցուն մարդ եմ»:
Շարունակությունը՝ այստեղ