ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակը պատրաստվում Է միջսիրիական բանակցություններն սկսել փետրվարի 23-ին
INTERNATIONAL NEWS ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակը պատրաստվում Է միջսիրիական բանակցություններն սկսել փետրվարի 23-ին, սակայն չի բացառում, որ ամսաթվի նոր տեղաշարժ կարող Է լինել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողների համար անցկացված բրիֆինգում հայտարարել Է ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակի մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին:
«Եթե ես կարողանայի խոսել 100 տոկոս հավանականության մասին, ես վիճակախաղով կզբաղվեի: Բայց ներկա պահի սցենարը փետրվարի 23-ն Է: Եթե ինչ-որ բան փոխվի, մենք շուտով կիմանանք, բայց առայժմ չկան նշաններ, որ դա կփոխվի»,-ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ՄԱԿ-ում արդյոք 100 տոկոսով վստահ են, որ բանակցությունները կսկսվեն փետրվարի 23-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



