Անատի Սաքանյանի հայրը դստեր ամուսնության մասին
PHOTOTert.am Life-ը գրում է
Համացանցը ողողված է տեղեկություններով, որ դերասանուհի Անատի Սաքանյանը երեկ ամուսնացել է: Դերասանուհին մինչև հիմա ոչ հերքել, ոչ հաստատել է ամուսնության մասին լուրը:
Tert.am Life-ին հաջողվեց կապ հաստատել Անատիի հայրիկի հետ: Վերջինս հաստատեց, որ դուստրն ամուսնացել է, սակայն չցանկացավ մանրամասներ պատմել՝ այդ ամենը թողնելով դստեր հայեցողությանը: «Թող մանրամասներն ինքը պատմի»,- ասաց նա:
Դերասանուհին ավանդական հարսանիք չի կազմակերպել, պարզապես երեկ ռեստորանային համալիրներից մեկում նա և սիրելին խնջույք են կազմակերպել: Հարսանեկան զգեստն էլ Անատին փոխարինել է երեկոյան զգեստով:
Ի դեպ, Անատիի և սիրելիի միակ համատեղ լուսանկարն արել է Tert.am Life-ը՝ Անատիի տարեդարձի օրը:
Ամուսնության կապակցությամբ Անատիի ընկերուհին՝ դերասանուհի Մարիամ Մելիքյանը, հրապարակել է լուսանկար երեկույթից և մակագրել. «Իմ սիրուն, արևոտ, տաղանդավոր... անգամ բառերը քիչ են, որ բնութագրեմ ու նկարագրեմ քեզ, իմ աղջիկ: Այսօր քո օրն էր: Ուզում եմ շնորհավորել ևս մեկ անգամ ձեզ ու անսահման երջանկություն մաղթել: Սիրում եմ ձեզ անչափ, իմ տիկնիկ: Կներես, որ այս կարևոր օրը քո կողքին չէի»: