Սերը տարբեր տարիքում. Tert.am Life–ի ֆոտո նախագիծը
PHOTOTert.am Life–ը գրում է
Ամեն մարդ յուրովի է բնորոշում սերը։ Տարբեր տարիքում այն տարբեր դրսևորումներ ունի: Վալենտինի օրվա առթիվ Tert.am Life–ը ֆոտոշարք է իրականացրել հայտնի մարդկանց հետ` ներկայացնելով սերը տարբեր տարիքում։
Մեր առաջին հերոսներն են Դիանա Շատվերյանի դուստրը` Վիվիանն ու Արամ MP3–ի որդին` Առնոն։
Դպրոցական սերը ներկայացնում են Միկան և Լիլիթ Թոխատյանը։
Միկա. «Առաջին դասարանում սիրահարվել եմ դասընկերուհուս։ Այնպես էր ստացվել, որ դասընկերներիցս մեկն էլ էր սիրում այդ նույն աղջկան։ Պայքարում էինք, թե ով կհաղթի վերջում։ Հետո այդ զգացմունքներն անցան։ Հիմա սիրահարված չեմ»։
Լիլիթ. «Նույն պատմությունն ինձ հետ էլ է եղել 3–րդ դասարանում։ Ես և իմ ամենամոտ ընկերուհին միշտ վիճում էինք մի տղայի համար։ Հետո հասկացանք, որ ոչ թե այդ տղայի համար էինք կռվում, այլ պարզապես սիրում էինք կռվել։ Ոչ մի զգացմունք չենք ունեցել։ Այդ պայքարն էր, որ ստիպում էր չնահանջել։ Այդ տղան ոչ մի բանի մասին չգիտեր։ Հիմա 5–րդ դասարանում եմ։ Կա մի տղա, որը սիրահարվել է ինձ, բայց ես չեմ սիրում իրեն։ Հետաքրքիրն այն է, որ հենց այն տղան է, որի համար ժամանակին ես ու ընկերուհիս կռվում էինք։ Ոչ մի հատուկ փորձեր չի անում սիրտս շահելու համար։ Ինձ մոտ իրեն լավ տղա է զգում։ Ցույց է տալիս, որ ամեն ինչ կանի, բայց իրականում ոչ մի բան չի անում։ Ես ոչինչ չեմ ուզում կամ պահանջում իրենից, բայց, միևնույն է, նա ամեն օր խոստանում է անակնկալներ անել, իսկ վերջում չի անում»։
Շարունակությունը՝ այստեղ