Արագ սնունդը և ստամոքսային հիվանդությունները
PHOTOԱղեստամոքսային զանազան հիվանդությունների և նույնիսկ քղծկեղի առաջացման հավանական պատճառնրից մեկը արագ սնունդը կլանելու չափազանց մեծ արագությունն է՝ առանց լավ ծամելու և դադրներ տալու: Ադյունքում՝ ստամոքսում կուտակվում են կերակրի խոշոր պատառներ, որոնք դժվար է մարսել: Սակայն խնդիրը միայն արագ ուտելը չէ:
Աղեստամոքսային հիվանդություններ ստանալու վտանգն ավելի է մեծանում հաճախորդներով լեցուն խորտկարաններում և արագ սննդի կետերում՝ աղմուկի և բարձր երաժշտության ներքո ուտելիս: Նույնը վերաբերում է նաև ուտելու ընթացքում ականջակալներով բարձր երժշտություն լսող երեխաներին ու դեռահասներին, որոնց օրգանիզմն ավելի զգայուն է արձագանքում նման վնասակար ազդակներին:
Արագ սնունդը բացասական ազդեցություն է ունենում նաև մաշկի և մազերի որակի վրա, խաթարում է օրգանիզմի նյութափոխանակությունը, խախտում օրգանիզմում առկա սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի միջև հավասարակշռությունը:
Ուստի հնարավորինս խուսափեք արագ սննդից, քանի որ ըստ որոշ մասնագետների, այն դանդաղ մահ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: