Հարվարդում հայտնագործված նոր մարտկոցը կարող է անխափան գործել մեկ տասնամյակից ավել
PHOTOՀարվարդի համալսարանի գիտնականները մի ձև են հայտնաբերել, այսպես կոչված, «հոսքային մարտկոցները» ավելի պրակտիկ դարձնելու համար։ Հոսքային մարտկոցները հոսանքը պահում են հեղուկով լի տարաներում։ Մինչև վերջին հայտնագործությունը այդ մարտկոցները մի քանի լիցքային ցիկլից հետո արագ տեմպերով դեգրադացվում էին՝ պահպանվող լիցքի չափի և պահպանման ժամկետի հատկանիշներում։ Նոր հայտնագործության շնորհիվ հնարավոր է դարձել լուծել այդ խնդիրը։

Առաջին հայացքից աննշան թվացող այս գյուտն իրականում հսկայական քայլ է մարդկության համար, քանի որ դրա ճիշտ կիրառման արդյունքում մենք ավելի ենք մոտենում մաքուր էներգիայով ապրելուն։ Մաքուր էներգիան նույն վերականգնվող էներգիան է, որը մարդիկ կարողանում են ստանալ քամու, ջրի և արևի ներուժն օգտագործելով, և որոնք տեսականորեն անսպառ են։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



