Սպիտակ տունը կրկին բաց կլինի հանրային այցելություններ համար
INTERNATIONAL NEWSՍպիտակ տունը կրկին բաց կլինի հանրային այցելություններ համար, հաղորդում է FoxNews–ը՝ վկայակոչելով ԱՄՆ–ի առաջին տիկին Մելանյա Թրամփի հայտարարությունը։ Սպիտակ տունը փակ էր այցելուների համար նախագահ Թրամփի երդմնակալության օրվանից՝ հունվարի 20–ից։ Հանրային այցելությունները կվերսկսվեն մարտի 7–ին։
«Ես շատ ուրախ եմ կրկին բացել Սպիտակ տան դռները հարյուր հազարավոր այցելուների առջեւ։ Սպիտակ տունը կարեւոր պատմական տեսարժան վայր է, եւ մենք ոգեւորված ենք դրա պատմությունը եւ գեղեցկությունը կիսելու հնարավորությունից», – ասված է Մելանյա Թրամփի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ–ի առաջին տիկինը մտադիր է բնակվել Սպիտակ տանը Նյու Յորքում սովորող որդու՝ Բարոն Թրամփի ուսումնական տարվա ավարտից հետո։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



