ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի G20 երկրների արտգործնախարարների հանդիպմանը
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար ՌԵքս Թիլերսոնը իր առաջին օտարերկրյա այցելությանն է պատրաստվում։ Փետրվարի 15-17-ը Թիլերսոնը կմասնակցի Մեծ քսանյակի երկրների արտգործնախարարների հանդիպմանը Բոննում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Թիլերսոնը մասնակցելու է G20–ի մի շարք նիստերի, նաեւ երկկողմանի հանդիպումներ է ունենալու։ Ծրագրված են հանդիպումներ Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, ՄԱԷ-ի ու ՄԱԿ-ի գործընկերների հետ՝ Եմենում իրավիճակի քննարկման համար։
ՀԻշեցնենք, որ ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Բոննում կկայանա նաեւ Թիլերսոնի ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Ենթադրվում է, որ կքննարկվի իրավիճակը Սիրիայում ու Ուկրաինայում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



